00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արված և չարված գործեր. մասնագետներն ի՞նչ ակնկալիք ունեն ԿԳՄՍ նոր նախարարից

© Sputnik / Aram NersesyanՎահրամ Դումանյան
Վահրամ Դումանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Վահրամ Դումանյան
Բաժանորդագրվել
Մշակույթի, կրթության և սպորտի մասնագետները խոսել են խնդիրների մասին։ Նրանք համոզված են, որ Հայաստանում համակարգային մեծ փոփոխությունների կարիք կա։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Փորձագետները կարծում են, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում խնդիրները շատ-շատ են, և ով էլ գա, պետք է նախևառաջ սրտացավ լինի։
Երեկ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը 2 տարի պաշտոնավարելուց հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Թե ով կլինի հաջորդ նախարարը, դեռ հայտնի չէ։ Sputnik Արմենիան զրուցել է կրթության, մշակույթի և սպորտի ներկայացուցիչների հետ` անդրադառնալով խնդիրներին, արված ու չարված գործերին։
Երևանի պետական Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ Վահրամ Դումանյանի հետ առաջին հանդիպմանը բարձրաձայնել է նախարարությունների միացման խնդիրը` ասելով, որ դա սխալ քայլ է։ Նրա խոսքով` ամենամեծ պրոբլեմն այդտեղ է, քանի որ բազմաթիվ երկրներ, որոնք անցել են այդ ճանապարհով, հետո հրաժարվել են դրանից։ Եվ այժմ միայն մենք ու Մոնղոլիան ենք, որ 2 նախարարությունները մեկտեղել ենք։
«Այդ տեսակ սուպերնախարարությունն այնքան էլ արդյունավետ չի կարող գործել բոլոր ոլորտներում, ինչ-որ ոլորտ տուժելու է։ Ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Դումանյանի հետ։ Գիտնական մարդ էր, հետը լինում էր լեզու գտնել։ Սակայն նա, ելնելով իր մասնագիտությունից, ավելի շատ զբաղված էր կրթության և գիտության հարցերով»,– ասաց Բաբայանը։
Նա կարծում է, որ համակարգային մեծ փոփոխությունների կարիք կա։ Օրենսդրական դաշտում, ցավոք, չի իրականացվել ամենակարևորը, ինչի մասին 25 տարի խոսվում է։ Խոսքը հովանավորչության և մեկենասության մասին է. եթե ուզում ենք, որ ոլորտը զարգանա, ապա այն չի կարող հիմնված լինել միայն պետաջակցության վրա։
© Sputnik / Andranik GhazaryanՌուբեն Բաբայան
Рубен Бабаян - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Ռուբեն Բաբայան
Բաբայանը կասկածում է, որ կգտնվի մի այնպիսի թեկնածու, որը կկարողանա ամբողջ ոլորտը միավորել։ Ամեն դեպքում նոր նշանակվող նախարարը, ըստ նրա, պետք է այն սկզբունքով մոտենա ոլորտին, որ մշակույթը միայն ժամանց չէ, այլ շատ կարևոր ոլորտ, որը պետք է ապահովի երկրի քաղաքակրթական ընտրությունը, մշակույթը պետք է լինի բոլոր ոլորտներում։ Առանց մշակութային հանրության, Բաբայանի մեկնաբանմամբ, դժվար թե որևէ ոլորտում հասնենք հաջողության։
«Ընտրություններից առաջ միայն 2 կուսակցության ծրագրում տեսա ոլորտին առնչվող քիչ թե շատ մտածված մոտեցում` ՔՊ–ի և «Հայաստան» դաշինքի մոտ։ Ցավոք, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունն այդքան էլ հետևողական չեղան նախընտրական ծրագրերն իրականացնելու հարցում։ Մենք շատ բան ենք կապում անձի հետ, սակայն երկրի զարգացումը չպետք է կապված լինի անձի հետ, պետք է օրենքներն աշխատեն, մշակութային օբյեկտներն էլ ինքնավարություն ստանան»,–ասաց Բաբայանը։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է արվում ոլորտում։ Նա կարծում է, որ այսօր մեր մարզիկները բավարար բուժօգնություն չեն ստանում. ունենք ըմբիշներ, բռնցքամարտիկներ, որոնք իրենց հաշվին են վիրահատություններ անում, վերականգնողական բուժում ստանում։
«Փոխնախարար Կարեն Գիլոյանն ուզում է գործ անել, ես վստահում եմ նրան, սակայն այլ հարց է` ստացվում է, թե ոչ, թողնում են նրան ինչ–որ բան անել, թե ոչ։ Մենք կարծես դոփում ենք տեղում.` այս պահին մարզիկների առողջությանը վերաբերող մեծ խնդիր ունենք։ Ֆիկցիա է, ցույց են տալիս, թե ինչ–որ բան են անում, բայց չի արվում։ Սպորտի վերաբերյալ վատ մոտեցում կա։ Գնալով հետ ենք գնում»,– նշեց Ղազարյանը։
Նրա խոսքով` պետք է ուշադրություն դարձնել ֆինանսավորմանը։ Օրինակ` գումարներ տան ֆեդերացիաներին, քանի որ նրանք միջոցառումներ են ուզում անցկացնել, սակայն ֆինանսավորում չկա։
© Sputnik / Andranik GhazaryanԳաբրիել Ղազարյան
Пресс-конференция экс-министра спорта и по делам молодежи, председателя Федерации прыжков в воду Армении Габриэла Казаряна (17 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Գաբրիել Ղազարյան
Ղազարյանը կարծում է, որ ոլորտում խնդիրները շատ-շատ են, և ով էլ գա, պետք է սրտացավ վերաբերմունք ցուցաբերի, որպեսզի նախ եղած բոլոր ծրագրերը վերանայվեն և հետո դրանք իրականացվեն։ Ըստ նախկին նախարարի` մասսայական սպորտի հետ կապված մի շարք ծրագրեր չեն իրականացվում, բացի այդ, նախադպրոցական հիմնարկներից մինչև տարեցներ ծրագրեր կան, որոնք նույնպես չեն իրականացվում։ Հարց է առաջանում` ո՞ւր են այդ գումարները, ո՞ր ուղղությամբ են գնացել...
Կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ Դումանյանի դեպքում նույնպես պահպանվեց այն արատավոր պրակտիկան, որ կար. նա ընդամենը 2 տարի պաշտոնավարեց։ Ըստ Խաչատրյանի` սա արդեն լուրջ խնդիր է` նշանակում է, որ մեր կրթական համակարգը շարունակում է մնալ քաղաքականացված, և քաղաքական փոփոխությունների արդյունքում է նախարարների փոփոխություն լինում։
© Sputnik / Tigran HakobyanՍերոբ Խաչատրյան
Сероб Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Սերոբ Խաչատրյան
Այնուամենայնիվ, Խաչատրյանի կարծիքով, ԿԳՄՍՆ–ն Դումանյանի պաշտոնավարման տարիներին լավ աշխատեց նորմատիվ ակտեր մշակելու առումով` մշակվեցին մի շարք կարգեր, կանոնակարգեր, անկախ թերություններից` վերջապես ընդունվեց կրթության զարգացման պետական ծրագիրը։
«Թղթի վրա որոշակի փոփոխություններ եղան։ Սակայն, ցավոք, իրականության մեջ այդ փոփոխությունները դեռևս չեն երևում։ Բացի այդ, շատ բաներ սխալ են արվում, օրինակ` դասագրքերի մրցույթը փորձնական չափորոշիչների հիման վրա և բավական արագ եղավ, իսկ ուսուցիչների կամավոր ատեստավորման դեպքում թեստերն էին բավական անորակ։ Այսինքն` նախարարությունը թղթի վրա աշխատեց, մինչդեռ ամենակարևորը դրանք կյանքի կոչելու ձևն էր։ Այս իմաստով լուրջ հաջողություն չունենք»,–ասաց մասնագետը։
Նրա խոսքով` պետք է ուշադրություն դարձնել բարեփոխումների իրականացման որակի վրա։
Ինչ վերաբերում է նոր նշանակվելիք նախարարին, ապա Խաչատրյանը ցանկանում է, որ նա բաց մտածող լինի։ Այսինքն` մարդ, որը պատրաստ կլինի լսել և քննարկումներ անել իրեն քննադատողների հետ, քանի որ նախարարները պետք է հասկանան, որ զարգացումը լինում է նաև քննադատությունների շնորհիվ, ոչ թե միայն հաճոյախոսությունների։
Լրահոս
0