00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԵՄ-ն ՀՀ ղեկավարությանը դրել է ընտրության առաջ. փորձագետը` առաքելության դադարեցման մասին

ԵՄ-ն Հայաստանի ղեկավարությանը դրել է ընտրության առաջ՝ փորձագետն առաքելության դադարեցման մասին
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը, որը վերաբերում է ՀՀ–ում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը չերկարաձգելուն։
Եվրամիությունը Հայաստանի իշխանություններին աշխարհաքաղաքական հստակ ընտրություն կատարելու փաստի առաջ է կանգնեցրել, և ԵՄ-ի որոշումը` Հայաստանում դիտորդական առաքելության ժամկետը չերկարաձգելու մասին, առաջին հերթին պետք է դիտարկել այդ համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` ԵՄ որոշումը որակելով որպես դեմարշ։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ամփոփելով «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները, երեկ հայտարարեց, որ ՀՀ–ում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը չի երկարաձգվի և կավարտվի դեկտեմբերի 19-ին, ինչից հետո դիտորդները կհեռանան Հայաստանից։ Հատկանշական է, որ ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր դիտորդական առաքելությունը երկարաձգելու անհրաժեշտության մասին։
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը (մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը) եվրոպացիների տեսանկյունից` պետք է վերջապես որոշեն, թե ինչ ձևաչափով են շարունակելու բանակցություններն Ադրբեջանի հետ՝ «բրյուսելյա՞ն», թե՞ «մոսկովյան»։
«Հայաստանի վարչապետը տարբեր մայրաքաղաքներում տարբեր խոստումներ է տվել։ Վաշինգտոնում նա մի բան ասաց, Բրյուսելում՝ մեկ այլ բան, Մոսկվայում՝ բոլորովին այլ բան։ Բայց հիմա մանևրելու դաշտը նեղացել է, և հիմա Փաշինյանին առաջարկում են կոմնորոշվել, և Արևմուտքը պատրաստ է միջամտել միայն այն դեպքում, երբ ընտրությունը լինի հօգուտ Արևմուտքի։ Ավելին` դիտորդական առաքելության դադարեցմամբ վարչապետին հասկացնում են, որ նա խախտել է որոշակի պայմանավորվածություններ, որոնք, հնարավոր է, տրվել են Պրահայի հանդիպման ժամանակ։ Սա ինչ-որ առումով կարելի է համարել Եվրամիության դեմարշ»,- ասաց Հակոբյանը։
Հատկանշական է, որ դիտորդական առաքելության երկարաձգումից հրաժարվելը համընկավ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետ։ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է մեկ օրից ավելի, ինչի արդյունքում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում այցելել Արցախ կամ դուրս գալ այնտեղից։ Ավելին` Ադրբեջանն այսօր անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։ Այս ֆոնին Բրյուսելի կամ Վաշինգտոնի կողմից որևէ առարկայական արձագանք դեռ չի եղել։
Այդուհանդերձ Հակոբյանը կարծում է, որ եվրոպացիների կամ ամերիկացիների պասիվությունը միայն առաջին հայացքից է այդպես թվում։ Իրականում խոսքը մարտավարության փոփոխության մասին է: Անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունը դրված է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների վրա, և Արևմուտքի տեսանկյունից` զորախմբի` անգամ ամենաչնչին անկարողությունն իր գործառույթներն իրականացնելու գործում, հանգեցնում է խաղաղապահ առաքելության վարկաբեկմանը, և դա ձեռնտու է Բրյուսելին ու Վաշինգտոնին:
«Արդեն հիմա մենք տեսնում ենք, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը սլաքներ են ուղղում առաջին հերթին դեպի խաղաղապահները՝ փորձելով արժեզրկել նրանց դերն ու նշանակությունը։ Արևմուտքին այլ բան չի մնում, քան հետևել գործընթացին՝ հույս ունենալով, որ ռուսական գործոնի թուլացումից հետո իր միջնորդական և այլ ծառայությունները պահանջարկ կունենան։ Եվ, ի դեպ, այս համատեքստում է տեղավորվում նաև դիտորդների հեռացումը»,- կարծում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` եթե նույնիսկ մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում իրավիճակը հանգուցալուծվի և ճանապարհն ապաշրջափակվի, ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է «բնապահպանական» խաղաքարտը շահարկել։ Նախադեպն արդեն կա, և ակնհայտ է, որ Բաքուն շարունակելու է օգտագործել ճնշման այս լծակը Լեռնային Ղարաբաղի բնակիչների վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։
Արևմուտքը համառորեն սեպ է խրում Մոսկվայի և Երևանի համագործակցության ձևաչափի մեջ. Գոնչար
Լրահոս
0