https://armeniasputnik.am/20221213/hajastanum-gnatshy-dektemberin-karagana-kb-nakhagah-52563829.html
Հայաստանում գնաճը մինչև տարեվերջ կարագանա. ԿԲ նախագահ
Հայաստանում գնաճը մինչև տարեվերջ կարագանա. ԿԲ նախագահ
Բարձր պահանջարկն ու գնաճային բարձր սպասումները դեռ շարունակում են որոշիչ լինել հայաստանյան գնաճի վարքագծում։ 13.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-13T16:16+0400
2022-12-13T16:16+0400
2022-12-13T18:58+0400
հայաստան
մարտին գալստյան
գնաճ
կենտրոնական բանկ (կբ)
տնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0f/27934339_0:159:1600:1059_1920x0_80_0_0_cb9cff1bfb88886e4e9ad400b1958927.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ կենտրոնական բանկը 2022թ–ի դեկտեմբերին գնաճի արագացում է կանխատեսում։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։Գալստյանը նշեց, որ համաշխարհային տնտեսությունում շարունակվում է տնտեսական ակտիվության նվազումը։ Սակայն ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ընդլայնված պահանջարկի ու գնաճային սպասումների արդյունքում ձևավորված գնաճային միջավայրը դեռ պահպանվում է։Գնաճի կանխման նպատակով ՀՀ ԿԲ–ն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով 10.75%` նախկին 10.5-ի փոխարեն։Գալստյանը նշեց, որ զարգացած երկրների կենտրոնական բանկերը ևս գնաճը զսպելու համար առաջիկայում շարունակելու են խստացնել դրամավարկային պայմանները։«Գործընկեր երկրներում դրամավարկային պայմանների հետևողական խստացումը կնպաստի համաշխարհային պահանջարկի նվազմանը և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը։ Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության թուլացում»,– ասաց նա` հավելելով, որ գնաճի որոշակի դանդաղում արդեն նկատվում է հատկապես ներմուծվող պարենային ապրանքների շուկայում։Այդուհանդերձ, բարձր պահանջարկն ու գնաճային բարձր սպասումները դեռ շարունակում են որոշիչ լինել հայաստանյան գնաճի վարքագծում։Գալստյանը շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում ԿԲ–ն կիրականացնի գնաճի զսպման անհրաժեշտ միջոցառումներ։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. նոյեմբերը 2021թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ 2022թ–ի հոկտեմբերի նկատմամբ` 1.1%:ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին տրվող 171,1 մլն դոլարի նոր վարկը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0f/27934339_0:0:1423:1067_1920x0_80_0_0_2e3bfbfe5c34d27c8c8636bba8c47643.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, մարտին գալստյան, գնաճ, կենտրոնական բանկ (կբ), տնտեսություն
հայաստան, մարտին գալստյան, գնաճ, կենտրոնական բանկ (կբ), տնտեսություն
Հայաստանում գնաճը մինչև տարեվերջ կարագանա. ԿԲ նախագահ
16:16 13.12.2022 (Թարմացված է: 18:58 13.12.2022) Բարձր պահանջարկն ու գնաճային բարձր սպասումները դեռ շարունակում են որոշիչ լինել հայաստանյան գնաճի վարքագծում։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ կենտրոնական բանկը 2022թ–ի դեկտեմբերին գնաճի արագացում է կանխատեսում։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Այս պահի դրությամբ մեր կանխատեսումը տարվա համար 9-9.5 տոկոսի միջակայքում է»,– ասաց ԿԲ նախագահը։
Գալստյանը նշեց, որ համաշխարհային տնտեսությունում շարունակվում է տնտեսական ակտիվության նվազումը։ Սակայն ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ընդլայնված պահանջարկի ու գնաճային սպասումների արդյունքում ձևավորված գնաճային միջավայրը դեռ պահպանվում է։
Գալստյանը նշեց, որ զարգացած երկրների կենտրոնական բանկերը ևս գնաճը զսպելու համար առաջիկայում շարունակելու են խստացնել դրամավարկային պայմանները։
«Գործընկեր երկրներում դրամավարկային պայմանների հետևողական խստացումը կնպաստի համաշխարհային պահանջարկի նվազմանը և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը։ Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության թուլացում»,– ասաց նա` հավելելով, որ գնաճի որոշակի դանդաղում արդեն նկատվում է հատկապես ներմուծվող պարենային ապրանքների շուկայում։
Այդուհանդերձ, բարձր պահանջարկն ու գնաճային բարձր սպասումները դեռ շարունակում են որոշիչ լինել հայաստանյան գնաճի վարքագծում։
ԿԲ–ի կանխատեսմամբ` գնաճը Հայաստանում աստիճանաբար կնվազի` միջնաժամկետ հորիզոնում (2023—ի երկրորդ կիսամյակում) կայունանալով նպատակային 4-4.5 տոկոսի սահմաններում։
Գալստյանը շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում ԿԲ–ն կիրականացնի գնաճի զսպման անհրաժեշտ միջոցառումներ։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. նոյեմբերը 2021թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ 2022թ–ի հոկտեմբերի նկատմամբ` 1.1%: