00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաստատ կվերադառնանք. արցախցի երեխաները Լաչինի միջանցքի փակման պատճառով մնացել են Երևանում

© Sputnik / Aram NersesyanԱրցախցի երեխաները Լաչինի միջանցքի փակման պատճառով մնացել են Երևանում
Արցախցի երեխաները Լաչինի միջանցքի փակման պատճառով մնացել են Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Արցախցի երեխաները Լաչինի միջանցքի փակման պատճառով մնացել են Երևանում
Բաժանորդագրվել
Նրանք Երևան էին ժամանել էին «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթը դիտելու։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան․ «Ուզում ենք տուն գնալ», «Ես մերոնց համար եմ անհանգստանում, իրենք` իմ», «Հաստատ կվերադառնանք». ահա այսպես են արտահայտվում Երևան ժամանած արցախցի երեխաները, որոնք ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը փակելու պատճառով չեն կարողանում վերադառնալ Ստեփանակերտ, սակայն վստահ են` ամեն ինչ անպայման լավ կլինի։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ իբրև թե բնապահպանական պատրվակով փակել են Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը և ավելի քան 24 ժամ այն չեն բացում։ Տեղում նաև վրաններ են տեղադրված։
© Sputnik / Aram NersesyanԱրցախցի երեխաները Լաչինի միջանցքի փակման պատճառով մնացել են Երևանում
Оставшиеся в Армении дети из Степанакерта в ожидании разблокировки Лачинского коридора  - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Արցախցի երեխաները Լաչինի միջանցքի փակման պատճառով մնացել են Երևանում
Դեկտեմբերի 11-ին` «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթը դիտելու համար Ստեփանակերտից Երևան էր եկել աշակերտների 2 խումբ։
Նրանք Արցախի Հանրապետության Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կենտրոնի խմբակավար Անահիտ Գաբուզյանը հայտնեց, որ իրենց խմբի բոլոր՝ 18 անդամներն էլ մնացել են Երևանում։ Նրանցից 3-ի ծնողները նույնպես ժամանել էին ՀՀ մայրաքաղաք և այժմ իրենց երեխաների հետ ժամանակավորապես բնակվում են բարեկամների տներում։ Մյուս մասը խմբի ղեկավարի հետ երևանյան հյուրանոցներից մեկում են ապրում։ Թե ով է աջակցում նրանց, որպեսզի մնան Երևանում, Անահիտը տեղյակ չէ, ասել են, որ ինչ–որ բարեգործ է օգնում։ Երկրորդ խումբն այժմ Գորիսում է, քանի որ ավելի շուտ էին ճանապարհ ընկել։
«Դեկտեմբերի 11-ի առավոտյան, մեր կենտրոնի 18 երեխայի հետ, որոնք Ստեփանակերտում տարբեր երաժշտական դպրոցներ են հաճախում, առավոտյան եկել էինք Երևան, որ այդ մրցույթին ներկա գտնվենք։ Օրվա ընթացքում Հանրապետության հրապարակում ենք եղել, քաղաքում զբոսնել։ Երեխաներն այդ օրը շատ ոգևորված էին, ուրախ էին, շոուն էլ իրենց շատ էր դուր եկել։ Արդեն երեկ առավոտյան պետք է վերադառնայինք Ստեփանակերտ»,– նշեց Անահիտը։
Երեխաներն ու իրենց խմբի ղեկավարը չէին էլ հասցրել անգամ ճանապարհ ընկնել, երբ նրանց զանգել ու հայտնել են, որ Լաչինի միջանցքը փակ է։ Անահիտն ասաց, որ երեխաներին այդքան էլ դժվար չի եղել լուրը հայտնել, քանի որ նրանք քաջատեղյակ են, որ ադրբեջանցիները հաճախ են նման քայլերի դիմում։ Սկզբում երեխաները նեղվել են, տխրել, քանի որ ցանկանում էին հետ գնալ Արցախ, չնայած ամեն օր կապի մեջ են ծնողների հետ։
«Սկզբում ասացի` «իրանց очередной глупый поступок»–ն ա, չանհանգստանան ու հուզվեն։ Երեխաները մտահոգված են, որ իրենք այստեղ են, ծնողներն այնտեղ, չգիտեն, թե երբ կկարողանան վերադառնալ տուն։ Հիմա էլ բոլորի մոտ հեռախոս կա, նայում են այդ տեսանյութերը, դա իրենց մի քիչ վախեցնում է։ Իրավիճակը մեղմելու համար երեխաներին տանում եմ զբոսնելու, կինոթատրոն, այսօր էլ երևի թատրոն կգնանք կամ որևէ թանգարան»,– ասաց Անահիտը։
© Sputnik / Aram NersesyanԼիան
Лиа, один из оставшихся в Армении детей из Степанакерта в ожидании разблокировки Лачинского коридора  - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Լիան
14-ամյա Լիան, որը Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներից է և հաճախում է Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոց, Sputnik Արմենիային ասաց, որ ինքը վոկալով է զբաղվում, էստրադային և ջազային երգեր է կատարում։ Նրա երազանքներից է եղել ներկա գտնվել «Մանկական Եվրատեսիլին», ինչն իրականություն է դարձել։ Երազանքներից է նաև «Մանկական Եվրատեսիլին» ոչ միայն որպես հանդիսատես լինել, այլև ելույթ ունենալ։
«Այդ օրը շատ ուրախ էինք, սկզբում քաղաքում էինք զբոսնում, հետո էլ շոուին ներկա եղանք։ Հաջորդ օրն արդեն պետք է վերադառնայինք, բայց առավոտյան զանգեցին ու ասացին, որ ճանապարհը փակել են։ Սկզբում տխրեցինք, որովհետև մեր հայրենիք ենք ուզում վերադառնալ, նաև վախեցանք, մտածում էինք, որ մի բան կլինի։ Անկախ ամեն ինչից հավատում ենք, որ ամեն ինչ լավ կվերջանա ու հաստատ կվերադառնանք»,– ասաց Լիան։
13-ամյա Արմանն էլ Աշոտ Ղուլյանի անվան դպրոցի սան է, հաճախում է նաև Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, ինքն էլ է վոկալով զբաղվում։
© Sputnik / Aram Nersesyan

Արմանը

Արմանը - Sputnik Արմենիա
1/8

Արմանը

© Sputnik / Aram Nersesyan

Արցախցի երեխաները Լաչինի միջանցքի փակման պատճառով մնացել են Երևանում

Արցախցի երեխաները Լաչինի միջանցքի փակման պատճառով մնացել են Երևանում - Sputnik Արմենիա
2/8

Արցախցի երեխաները Լաչինի միջանցքի փակման պատճառով մնացել են Երևանում

© Sputnik / Aram Nersesyan

Անահիտ Գաբուզյանը

Անահիտ Գաբուզյանը - Sputnik Արմենիա
3/8

Անահիտ Գաբուզյանը

© Sputnik / Aram Nersesyan

Արցախցի երեխաները Լաչինի միջանցքի փակման պատճառով մնացել են Երևանում

Արցախցի երեխաները Լաչինի միջանցքի փակման պատճառով մնացել են Երևանում - Sputnik Արմենիա
4/8

5/8

6/8

7/8

8/8

«Տխրեցինք, որ ասացին էդ լուրը, որովհետև ուզում ենք տուն գնալ։ Ես մերոնց համար եմ անհանգստանում, իրենք` իմ։ Այստեղ գնում ենք կինոթատրոն, զբոսնելու, այլ հետաքրքիր վայրեր, լավ ժամանակ ենք անցկացնում»,– ասաց Արմանը։
Ամբողջ ընթացքում թե՛ Լիան, թե՛ Արմենը և, թե՛ մյուս երեխաները կապի մեջ են իրենց ծնողների հետ, միմյանց հույս են տալիս՝ ամեն ինչ լավ կլինի ու շուտով կտեսնվենք։
Զրույցի վերջում էլ երեխաները կատարեցին հատվածներ «Արցախ» և «Դլե յաման» երգերից։
Լրահոս
0