00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքն արտաքին աշխարհի հետ ԼՂ-ի կապի ապահովման միակ ուղին է. Իրանում ՀՀ դեսպան

© PhotoԱրսեն Ավագյան
Արսեն Ավագյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Բաժանորդագրվել
Իրանում ՀՀ դեսպանը շեշտել է` Լաչինի միջանցքի գործունեությունը հստակ համաձայնեցված է եռակողմ հայտարարությամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը շարունակաբար շրջանառում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին գաղափարը, որը հիմնավորված չէ կողմերի միջև ստորագրված որևէ փաստաթղթով։ «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից։
Ավագյանի խոսքով` հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքով որևէ երկրի չի պատրաստվում արտատարածքային միջանցք տրամադրել և նման պարտավորություն երբևէ չի ստանձնել։
Հայաստանը հավատարիմ է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությանը՝ ապահովելու հուսալի ցամաքային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այդ նպատակով, ըստ նրա, ՀՀ-ԱՀ սահմանի մի շարք հատվածներում տեղակայվել են սահմանային անցակետեր, և ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետը, Ադրբեջանի քաղաքացիները այժմ էլ կարող են օգտվել դրանցից դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ երթևեկելու համար։
Ավագյանը բացատրել է, որ թեև նման պարտավորություն հայկական կողմը չունի, այնուհանդերձ, պատրաստակամություն է հայտնել քննարկել ավտոճանապարհային և երկաթուղային նոր ուղիների շինարարության հնարավորությունը, սակայն այս ուղղությամբ հայկական կողմի ներկայացրած մի շարք առաջարկներ Ադրբեջանն ինքն է մերժել` փորձելով զուգահեռներ անցկացնել Լաչինի միջանցքի հետ։
«Այս կապակցությամբ պետք է ընդգծել, որ բացի այն, որ Լաչինի միջանցքի գործունեությունը հստակ համաձայնեցված է եռակողմ հայտարարությամբ, այն նաև հանդիսանում է արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի կապի ապահովման միակ և կենսական ուղին, առանց որի այն կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, ուստի և տեղին չէ որևէ զուգահեռ անցկացնել այդ միջանցքի և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրասպորային երթուղու միջև»,–ասել է Ավագյանը։
Նա նշել է, որ այս պահին քննարկվում է երկաթուղային կապի ապաշրջափակման հնարավորությունը, ինչը մեծ հնարավորություններ կարող է ստեղծել նաև Հայաստանի և Իրանի համար։
Անդրադառնալով Հարավային Կովկասի զարգացումների ընթացքին` դեսպանը նշել է, որ խաղաղության հասնելու հիմնական քայլը Ադրբեջանի կողմից ՀՀ–ի նկատմամբ ագրեսիվ քայլերի դադարեցումն է և նորմալ բանակցային գործընթացին վերադարձը՝ միտված խաղաղության պայմանագրի կնքման։
«Հայկական կողմն առավել քան կառուցողական է եղել այս հարցում, և մշտապես հանդես է եկել իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված ճկուն առաջարկություններով։ Այնուհանդերձ, պետք է հստակ արձանագրել, որ 2021թ․ մայիսին, 2021թ․ նոյեմբերին և 2022թ․ սեպտեմբերին ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքով խախտվել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը, որը պետք է վերականգնվի»,–ասել է Իրանում ՀՀ դեսպանը։
Նա հիշեցրել է, որ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է և պատրաստ է մինչև տարեվերջ կնքելու խաղաղության պայմանագիրը, մնում է, որ ադրբեջանական կողմը ևս քաղաքական կամք դրսևորի այս ուղղությամբ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Լրահոս
0