Մեկնարկել են «Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան–Միլան չվերթերը

CC BY-SA 2.0 / Rob Hodgkins / Wizz Air HA-LPR A320 Coventry «Wizz Air» ավիաընկերության ինքնաթիռ
 «Wizz Air» ավիաընկերության ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չվերթերը կիրականացվեն երեքշաբթի և կիրակի օրերին։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այսօրվանից մեկնարկել են «Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան–Միլան երթուղով չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի և կիրակի»,– ասված է հաղորդագրությունում:
Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել wizzair.com կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Հիշեցնենք, որ հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2019 թվականին։ Առաջին չվերթներն իրականացվել են դեպի Վիեննա և Վիլնյուս։
Ի՞նչը կարող էր Միլանում անկառավարելի հերթի պատճառ դառնալ․ ինչպես օգտվել լոուքոսթերներից
Լրահոս
0