https://armeniasputnik.am/20221214/4-tari-araj-meghavvor-ein-nakhkinnery-hima-rusnery-serzh-sargsjan-52623673.html
4 տարի առաջ մեղավոր էին նախկինները, հիմա` ռուսները. Սերժ Սարգսյան
4 տարի առաջ մեղավոր էին նախկինները, հիմա` ռուսները. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Արցախի խնդիրն ի զորու չեն լուծելու ՀՀ իշխանությունները, քանի որ «ձեռքերը լվացել են» և հրաժարվում են պաշտպանել արցախցիների... 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T18:18+0400
2022-12-14T18:18+0400
2022-12-14T18:23+0400
սերժ սարգսյան
արցախ
իշխանություն
խաղաղապահներն արցախում
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
բողոքի ակցիա
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0e/52621514_0:84:1600:984_1920x0_80_0_0_9ffc5a714cab88bea3c927d2508f349f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Որևէ մեկը չի կարող հայերի փոխարեն կռվել, բարդ խնդիրներ լուծել։ Դաշնակիները կարող են միայն օգնել Հայաստանին, բայց հայերի փոխարեն կռվել չեն կարող։ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիային մասնակցող ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում։Նա հայտարարեց, որ Արցախի խնդիրն ի զորու չեն լուծելու ՀՀ իշխանությունները, քանի որ նրանք «ձեռքերը լվացել են» և հրաժարվում են պաշտպանել արցախցիների իրավունքները։Նրա համոզմամբ` ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել արցախցիների դժվարությունների հաղթահարման ուղին։Նա նշեց, որ, այո՛, բոլորի ակնկալիքներն ավելի շատ են ՌԴ–ից, բայց այս իրավիճակից դուրս գալու համար ինքներս պիտի դիմակայենք, պայքարենք։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0e/52621514_89:0:1512:1067_1920x0_80_0_0_eb24a064f670e0322143dde73087abfb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերժ սարգսյան, արցախ, իշխանություն, խաղաղապահներն արցախում, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), բողոքի ակցիա, լաչինի միջանցք
սերժ սարգսյան, արցախ, իշխանություն, խաղաղապահներն արցախում, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), բողոքի ակցիա, լաչինի միջանցք
4 տարի առաջ մեղավոր էին նախկինները, հիմա` ռուսները. Սերժ Սարգսյան
18:18 14.12.2022 (Թարմացված է: 18:23 14.12.2022) Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Արցախի խնդիրն ի զորու չեն լուծելու ՀՀ իշխանությունները, քանի որ «ձեռքերը լվացել են» և հրաժարվում են պաշտպանել արցախցիների իրավունքները։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Որևէ մեկը չի կարող հայերի փոխարեն կռվել, բարդ խնդիրներ լուծել։ Դաշնակիները կարող են միայն օգնել Հայաստանին, բայց հայերի փոխարեն կռվել չեն կարող։ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիային մասնակցող ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում։
«Որքան էլ լինեն մեզ բարեկամ, որքան էլ լինեն մեր դաշնակիցները, չեն կարող կռվել մեր փոխարեն »,–ասաց Սարգսյանը։
Նա հայտարարեց, որ Արցախի խնդիրն ի զորու չեն լուծելու ՀՀ իշխանությունները, քանի որ նրանք «ձեռքերը լվացել են» և հրաժարվում են պաշտպանել արցախցիների իրավունքները։
Նրա համոզմամբ` ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել արցախցիների դժվարությունների հաղթահարման ուղին։
«ՀՀ իշխանությունները կարո՞ղ են մեզ ցույց տալ խաղաղապահների պարտականությունները։ Այն, ինչ ամրագրված է նոյեմբերի 9–ի համաձայնագրով, նրանք անում են, այլ բան ամրագրե՞լ են այլ տեղ։ Պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշների վրա։ Այսինքն` 4 տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա մեղադրում են ռուսներին»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ, այո՛, բոլորի ակնկալիքներն ավելի շատ են ՌԴ–ից, բայց այս իրավիճակից դուրս գալու համար ինքներս պիտի դիմակայենք, պայքարենք։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։