00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրում, իսկ ՔՊ–ն առարկում է նախագծի մասով. Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյանն ԱԺ–ում
Արծվիկ Մինասյանն ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2022
Արծվիկ Մինասյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմությունն առաջարկել էր այսօր ժամը 13։00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ արտահերթ նիստ են հրավիրում, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» առարկություններ ունի ներկայացրած նախագծի հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ ընդդիմությունն առաջարկել էր այսօր ժամը 13։00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել, սակայն թե ինչ դիրքորոշում ունի ՔՊ–ն, ընդդիմությունը հստակ տեղեկություն չունի։
Պատգամավորը նշեց, որ նախագիծը ՔՊ–ին երեկ է ներկայացվել և այն վերաբերում է Լաչինի միջանցքը փակելուն, սադրիչ գործողություններին, Արցախը շրջափակելուն, արցախահայությանը ցեղասպանական քայլերով հայրենազրկելու Ադրբեջանի վարքագիծը դատապարտելուն։ Նախագծում, ըստ Մինասյանի, անդրադարձ կա նաև միջազգային հանրությանը կոչ ուղղելու և ռուս խաղաղապահ զորակազմին զորակցություն հայտնելու մասով, որպեսզի վերջիններս ավելի կոշտ արձագանք տան։
«Մեր նախագծում հստակ ամրագրվում է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և որ արցախահայության գոյության, կյանքի իրավունքի իրացման երաշխիքը Արցախի ժողովրդի ինքնորոշումն է։ Այս պարբերության վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիրը» առարկություն ունի»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց, որ իրենք նաև միջնորդություն են փոխանցել, խնդրի հրատապությունը կարևորելով, քանի որ խոսքն արցախահայության կյանքի իրավունքի մասին է, և ՀՀ օրենսդիր մարմնի արձագանքը չափազանց կարևոր է։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ առարկելով նախագծի մասով` ՔՊ–ն պատճառաբանում է, թե տերմինաբանությունը կարող է վնասել։
«Ասում են, թե դրանից կարող է օգտվել միջազգային հանրությունը, Ադրբեջանն էլ որևէ սադրանք կարող է անել։ Ես էլ ասում եմ, որ Ադրբեջանն ավելի ծնկի իջած վիճակից է օգտվում ու անընդհատ շարունակում ճնշումները։ Դրա համար պետք է ներկայացնենք մեր տեսակետները։ Միջազգային հանրությունը խոսում է Արցախի ինքնորոշման մասին»,– ասաց Օհանյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
Լրահոս
0