00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան շրջափակում. ինչ ենք ակնկալում միջազգային կազմակերպություններից

Լաչինի միջանցք - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2022
Լաչինի միջանցք
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ծանրագույն իրավիճակը, որում հայտնվել է Արցախը, շատ ավելի լուրջ է, քան 90-ականների առաջին տարիներին, երբ էլի փակ էր Լաչինի միջանցքը, և գազ չկար, բայց այն ժամանակ Հայաստանը գոնե կարողանում էր ուղղաթիռներով ինչ-որ բան տեղափոխել Ղարաբաղ։
Հիմա օդային ճանապարհ էլ չկա, որովհետև Բաքուն զգուշացրել է, որ թույլ չի տա թռչել իր տարածքի վրայով։
30 տարի առաջ հայերը սեփական ջանքերով հաղթահարեցին շրջափակումը և նույնիսկ անվտանգության գոտի ստեղծեցին Արցախի շուրջը՝ երբեմն անտեսելով միջազգային հանրության կարծիքը։ Այժմ ուժերի հարաբերակցությունն ակնհայտորեն փոխվել է, և հանրության շրջանում գերիշխող համոզմունքն այն է, որ հայերն այլևս չեն կարող ինքնուրույն լուծել շրջափակման խնդիրը, և միակ հույսը հենց նույն միջազգային հանրությունն է։
Արցախյան շրջափակում. ինչ ենք ակնկալում միջազգային կազմակերպություններից
Սկզբունքային հարց է ծագում՝ կոնկրետ ումի՞ց ենք ուզում և, ամենակարևորը, ի՞նչ ենք ուզում։ Այս օրերին ընդունված բազմաթիվ հայտարարություններում ամրագրված է Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու պահանջը։ Արդյոք դա բավարա՞ր է։
ԱԺ–ն կոչով դիմեց ՌԴ–ին և միջազգային հանրությանը. Լաչինի միջանցքի մասին նախագիծն ընդունվեց
Վերջին շաբաթներին Հայաստանում էին գտնվում Եվրամիության գործուղած դիտորդները, որոնք ուսումնասիրում էին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Մինչև հիմա նրանք որևէ գնահատական չեն հնչեցրել և մի քանի օրից հեռանալու են։ Ենթադրենք, թե Բրյուսելում դիտորդները որոշ ժամանակից կամփոփեն իրենց տպավորությունները և կհայտարարեն այն, ինչ մենք ցանկանում ենք՝ Ադրբեջանը ագրեսոր է։ Հետո ի՞նչ։ Ի՞նչ է հետևելու դրան։ Եթե մեր տարածաշրջանի այսինչ երկիրը ագրեսոր է ճանաչվում, ի՞նչ հետևանքներ է ունենում դա տվյալ պետության համար՝ պատժամիջոցնե՞ր, ճնշո՞ւմ, բոյկո՞տ, այսինչ եվրոպական կառույցը վերանայո՞ւմ է իր հարաբերությունները այդ երկրի հետ։ Եթե ոչ, ապա ո՞րն է նման առաքելությունների իմաստը։ Եվ ամենակարևորը՝ պիտի շատ հստակ ու շատ հասկանալի ներկայացնենք միջազգային ատյաններին, թե մենք ինչ ենք ուզում։
Արցախի բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները
Սրա հետ անմիջականորեն կապված մյուս հարցը՝ ո՞ւմ ենք դիմում։ Եթե, ինչպես միշտ, «ողջ միջազգային հանրությանը», կարելի է նախօրոք կանխատեսել, որ դիմումը տեղ չի հասնի. հասցեատերն է խիստ անորոշ։ Եվ նույնիսկ եթե մանրամասնում ենք, թե «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և Մինսկի խմբի համանախագահող և անդամ պետությունների» ուշադրությունն ենք հրավիրում, շատ լավ գիտենք, որ ՄԱԿ-ը միշտ արդարացում ունի՝ Արցախի հիմնահարցով չենք զբաղվում, իսկ Մինսկի խմբի գոյությունն առնվազն վիճարկվում է։
Բայց խնդիրը դա չէ, որովհետև եթե նույնիսկ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի, արդեն պարզ է, որ այն կարող է կրկնվել ցանկացած պահի։ Եվ դրանից խուսափելու համար անպայման պետք է վերջնականապես հստակեցնել որոշ հարցեր։ Հիմա արդեն ակնհայտ է, որ երկու տարի առաջ նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը այն հրատապ, անհետաձգելի միջոցն էր, որով կանխվեց պատերազմի շարունակությունը։ Դրա մասին է վկայում թեկուզ միայն անվանումը՝ պարզապես հայտարարություն։ Ու չնայած թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը անընդհատ հղում են կատարում այդ հայտարարության դրույթներին, հենց այդ հանգամանքն էլ խոսում է այն մասին, որ տարընթերցման հարց կա։
«Գրետա Թունբերգ-2» էժան օպերացիա է. քաղաքագետը` Լաչինի միջանցքը փակելու մասին
Այս առիթով բավական տրամաբանական է թվում այն մասնագետների դիրքորոշումը, որոնք առաջարկում են հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերյան հայտարարությունը` լրամշակել այն` հնարավորինս հստակ դարձնելով բազմաթիվ վիճահարույց հարցեր։ Խոսքն առաջին հերթին Լաչինի միջանցքին է վերաբերում։ Այո՛, այն վերահսկում են ռուսաստանցի խաղաղապահները, բայց կոնկրետ ի՞նչ կարգավիճակ ունի այդ կենսական ճանապարհը։ Եթե նոյեմբերյան հայտարարությունում արձանագրված է, որ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը, ապա կոնկրետ ինչ է լինում, եթե Բաքուն կոպտորեն խախտում է այդ պայմանավորվածությունը: Չէ՞ որ որևէ համաձայնագրի որևէ դրույթ սովորաբար գործում է միայն այն դեպքում, երբ կողմերը քաջ գիտակցում են՝ չկատարելը շատ վատ հետևանքներով է հղի։
Այնինչ նույն Եվրամիությունից երեկ լսեցինք՝ Եվրամիությունը վերահաստատում է զսպվածություն ցուցաբերելու իր կոչը, մտահոգված է Ղարաբաղի գազամատակարարումն անջատելու մասին հաղորդումներով: Եվ ամենահետաքրքիրը. «Տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանն ու հումանիտար մտահոգություններ առաջացնում»։ Պատկերացնո՞ւմ եք՝ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակումը պարզապես «անհանգստություն է պատճառում ղարաբաղցիներին»։
Եվ վերջապես։ Տարբեր միջազգային ատյաններին դիմելն իհարկե ճիշտ է, բայց արդյոք այդ դիմումներում չարժե՞ ներառել նաև մի խորհուրդ՝ կոնկրետ հարց ուղղեք Ադրբեջանի ղեկավարությանը՝ ասում եք, թե Արցախի հայերը պետք է ունենան ճիշտ նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Եթե այդ բոլոր քաղաքացիներն ունեն իրենց տանը բնակվելու, գազից օգտվելու, ազատ տեղաշարժվելու իրավունք, բա այդ դեպքում հայերն ինչո՞ւ չունեն։
Դիվանագետներին ներկայացվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2022
Դիվանագետներին ներկայացվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Լրահոս
0