Աշխարհի առաջնությունում ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ բրոնզե մեդալակիր

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Գասպարյանը մարզվելիս
Սամվել Գասպարյանը մարզվելիս - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2022
Սամվել Գասպարյանը մարզվելիս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում:
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականից Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը բրոնզե մեդալ նվաճեց։
102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:
Պոկում վարժությունում Գասպարյանը պայքարը սկսեց 175 կգ-ով: Առաջին մոտեցումը հաջողությամբ կատարելուց հետո Գասպարյանը հաջորդ երկու մոտեցումները ձախողեց, որոնց համար պատվիրել էր 179 կգ: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում 25-ամյա ծանրորդը ձախողեց առաջին երկու մոտեցումները 213 կգ պատվերով: Երրորդ մոտեցմամբ Գասպարյանը կարողացավ գլխավերևում պահել 214 կգ քաշով ծանրաձողը:
Սա ոչ միայն Սամվել Գասպարյանի, այլև Հայաստանի դեռևս միակ մեդալն է Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնություններում:
Հավելենք, որ 102 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Կատարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը (391, 174+217), փոխչեմպիոն դարձավ Իրանի ներկայացուցիչ Ռեզա Դեհդարը (390, 177+213):
Ավելի վաղ կանանց պայքարում Հայաստանի երկու ներկայացուցիչներ 76 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ արդյունքով 9-րդ տեղում է, իսկ Միլենա Խաչատրյանը՝ 220 կգ-ով 11-րդն է։ Տաթև Հակոբյանը պոկել է 105 կգ, հրել՝ 122 կգ, Միլենա Խաչատրյանը պոկել է 100 կգ, հրել՝ 120 կգ:
Լրահոս
0