00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀՖՖ-ն ոչ մի բան չի ստեղծում, այլ միայն քանդում է». Արթուր Սողոմոնյան

© Sputnik / Mikhail ChernyakhovskyԱրթուր Սողոմոնյան
Արթուր Սողոմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2022
Արթուր Սողոմոնյան
Բաժանորդագրվել
«Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ խոսել է ակումբի հաջողությունների ու ՀՖՖ-ի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին։
2022 թվականը բավականին արգասաբեր էր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համար։ Այն տոնեց իր հիմնադրման 30-ամյակը, հաջող հանդես եկավ միջազգային մրցասպարեզում և շատ մոտ էր Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆում հայտնվելուն։ Բայց ամենակարևորը այն էր, որ երևանյան ակումբը կարողացավ երկրպագուներին մարզադաշտ վերադարձնել։
-Պարոն Սողոմոնյան, ինչպե՞ս հաջողվեց բարելավել «Փյունիկի» արդյունքներն այնքան, որ մի պահ Հայաստանի բոլոր երկրպագուները աջակցում էին միայն «Փյունիկին»։
- 2022 թվականը հաջողված էր մեզ համար։ Նվաճեցինք չեմպիոնի տիտղոսը, բավականին հաջող հանդես եկանք միջազգային մրցասպարեզում, բայցի այդ՝ ակումբի 30-ամյակը տոնեցինք։ Շատ կարևոր էր, որ մենք հոբելյանական տարում այնպիսի արդյունքներ գրանցեցինք, որ ոչ միայն մեզ, այլև հայկական ակումբային ֆուտբոլին չէր հաջողվել մինչև այդ։ Դրա համար 2022 թվականը անկասկած կմտնի մեր ակումբի պատմության մեջ։ Իսկ ամենաթանկագին նվաճումն այն էր, որ մենք ակումբային մակարդակով կարողացանք երկրպագուներին վերադարձնել տրիբունաներ։ Իհարկե, այնքան էլ լավ չհաջողվեց հանդես գալ միաժամանակ երկու ճակատներում՝ միջազգային և ներքին առաջնության, բայց ամեն ինչ դեռևս առջևում է։ Իսկ չեմպիոն դարձանք ոչ միայն մարզիչների և ֆուտբոլիստների, այլև ակումբի ամբողջ անձնակազմի աշխատանքի շնորհիվ։
-Ռուսական «Կրասնոդար» ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին միշտ երազում էր խաղադաշտում իր թիմի կազմում տեսնել իր ակումբի սաներին։ Կարծիք կա, որ Դուք էլ եք նույն նպատակը հետապնդում։
-Ես շատ օգտակար լուծումներ եմ վերցրել «Կրասնոդարից»։ Բայց ես ավելի մասշտաբային երազանք ունեմ. ձգտելու եմ զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը մեր ակումբում, ու ոչ միայն «Փյունիկի», այլև հայկական ֆուտբոլի, հավաքական թիմերի համար։ Որ նրանք նաև մեր երկիրը ներկայացնեն ավելի ուժեղ առաաջնություններում։
Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ոչ միայն գնդակով լավ խաղալ, այլև նպատակներին հասնել։ Ֆուտբոլում մանրունքներ չկան, և սա պետք հասկանալ ու ընդունել։
Մենք տարեկան ընդունում ենք 250 երեխա մեր ակադեմիայում, եթե նրանցից 5-ը լավ ֆուտբոլիստ դառնան, մենք դա լավ արդյունք կհամարենք։ Ցավոք, հայկական ֆուտբոլում շատ մեծ խնդիրներ կան, որոնք արգելակում են զարգացման պրոցեսները։ Եվ ես միայնակ կարող եմ և արդյունքի չհասնել։
-Դուք խոսեցինք խնդիրներ մասին։ Ամենապարզ օրինակն այն չէ՞ր, որ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ Խորվաթիա-Բրազիլիա խաղի ժամանակ նշանակված էր «Փյունիկ»-«Ուրարտու» խաղը։
-Դա, այսպես ասած, այսբերգի գագաթն է։ Իսկ ես տեսնում եմ նաև այն, ինչը չի երևում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ թերացումներ ունի։ Մենք, այսինքն ակումբներն են ընտրում ՀՖ-ի ղեկավարներին, ու մենք իրավունք ունենք գնահատական տալ նրանց աշխատանքին։
Այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից. Թադևոսյանը` ՀՖՖ–ի մասին
Վերջերս ես ՀՖՖ-ի կոնկրետ թերացումների մասին էի խոսել, ու իմացա, որ նրանք պատասխանել են ինձ։ Սակայն ուղղակի զարմացա, որ ոչ մի կոնկրետ ու մասնագիտական լուծում չէին առաջարկել՝ միայն նշելով, որ ես ինչ-որ ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Հասկացա, որ մենք գործ ունենք ոչ կոմպետենտ, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ։ Եվ դա հայկական ֆուտբոլի ամենամեծ դժբախտությունն է։ Հայկական ֆուտբոլի հիվանդությունները վերածվել են չարորակ ուռուցքի, և առանց վիրահատական միջամտության մենք ոչ մի արդյունքի չենք հասնի։
-2022-ին առաջին անգամ հայկական ֆուտբոլում «Փյունիկի» երիտասարդները հանդես եկան Չեմպիոնների լիգայի պատանեկան մրցաշարում։ Ի՞նչ կասեք այդ մասին։
- Հայաստանում տաղանդավոր շատ երիտասադրներ կան, ու ես հավատում եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում նրանք մեծ հաջողությունների կհասնեն։ Մեր 16-17 տարեկան ֆուտբոլիստները, ճիշտ է, պարտվեցին Ֆրանսիայի չեմպիոն «Նանտին», բայց երբ հիշում եմ, թե ինչպես էին մեր ֆուտբոլիստները պայքարում, հպարտություն եմ զգում։ Ֆրանսիացի մարզիչները, որոնց թիմում խաղում էին 19-20 տարեկան ֆուտբոլիստներ, զարմացած էին, հատկապես երբ իմացան մեր պատանիների տարիքը։ Իսկ ՀՖՖ-ից ոչ մեկ չկար այդ խաղերին...
Մեր հավաքականին հիմա շատ են պետք Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը։ Նրանց կողքին միայն պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստները կարող են աճել ու զարգանալ։
-Դուք շատ եք քննադատում ՀՖՖ-ին։ «Փյունիկը», սակայն, լավ արդյունքների է հասել, ձեր դժգոհություններն ինչի՞ հետ են կապված։
-Ես արդեն 5 տարի է, ինչ հայկական ֆուտբոլում եմ ու տեսնում եմ՝ այն ղեկավարությունը, որ հիմա աշխատում է ՀՖՖ-ում, ամենավատն է։ Նրանք ոչ մի բան չես ստեղծում, միայն քանդում են։ Ես կարծում եմ, որ ՀՖՖի -ներկայիս աշխատանքը ֆուտբոլային դավաճանություն է։ Ընդ որում, նկատի չունեմ միայն մեր ակումբի նկատմամբ վերաբերմունքը։ Չնայած ասեմ, որ շվեյցարական «Բազելին» պարտվելը համարում եմ հենց ՀՖՖ-ի մեղքը։
Ամենակարևորը, որ ես հայկական ֆուտբոլում, հայ պատանիների ու այլ տարիքի ֆուտբոլստների մեջ ներուժ եմ տեսնում՝ մեծ ներուժ։ Ու տանջվում եմ, որ այդ ներուժը ՀՖՖ-ն կործանում է։ Մենք պատրաստվում են անվստահություն հայտնել ֆեդերացիային ու պահանջել Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարների հրաժարականը։
Արթուր Սողոմոնյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
0