00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
15:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
16:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն պարտավոր է քայլեր ձեռնարկել, թեև խաղաղապահներն էլ ուժի մանդատ ունեն. Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2022
Բաժանորդագրվել
Արծվիկ Մինասյանը նշում է, որ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում` ամեն ինչ թողնում է ռուս խաղաղապահների վրա։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել` ընդհուպ մինչև ռազմական գործողություններ, որպեսզի պաշտպանի իր հայրենակիցներին։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի դեպքերին։
«ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում` ամեն ինչ թողնում է ռուս խաղաղապահների վրա։ Հայաստանը հստակ հանձնառություն ունի Արցախի Հանրապետության և արցախահայության կյանքի իրավունքի պաշտպանության համար։ Եթե ՀՀ-ի ռազմական ներուժը չի բավարարում, ապա պետք է դաշնակիցների ուժերին ապավինի»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` ռուս ամեն ինչ խաղաղապահների վրա բարդելն ամենստոր արարքն է։ Սակայն խաղաղապահներն էլ, ըստ Մինասյանի, ուժ կիրառելու մանդատ ունեն, իսկ այդ մանդատը գալիս է մարդու հումանիտար իրավունքների ապահովման հրամայականից, այդ մանդատը ՌԴ-ն ունի նաև որպես ՄԱԿ–ի ԱԽ անդամ, Մինսկի համանախագահությամբ երկիր և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորագույն երաշխավոր կողմ։
Ադրբեջանական «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում Լաչինի միջանցք. հայտարարություն
Մինասյանը նշեց, որ այդ մանդատի ամրացման համար Հայաստանի պաշտոնական տեսակետն էլ պետք է օգնի, այսինքն` ոչ թե պիտի անընդհատ Ռուսաստանին մեղադրել, այլ միջազգային հանրությանը պահանջներ առաջադրել ու միջնորդել կոշտ միջոցներ կիրառելու համար։
Նա ասում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն ակտիվ չէ այդ ուղղությամբ` միայն կոչերով չեն խնդիրները լուծվում։
«ՀՀ իշխանությունն ասում է` Արցախի ինքնորոշման մասին չբարձրաձայնենք, որպեսզի Ադրբեջանին ավելի ագրեսիվ վարքագծի չմղենք։ Այդ դեպքում թող ասեն` ի՞նչ են անում, որ մեր հայրենակիցների իրավունքները երաշխավորված կերպով պաշտպանվեն».–ասաց Մինասյանը
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։
Լրահոս
0