https://armeniasputnik.am/20221214/ishkhanutjuny-dzerqery-lvacel-e-arcakhic-sharmazanvovy-elq-e-arajarkum-52624057.html
Իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից. Շարմազանովը ելք է առաջարկում
Իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից. Շարմազանովը ելք է առաջարկում
ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ իշխանության բռնած դիրքի հետ իրենք չեն համակերպվելու, որովհետև առանց Արցախ չկա Հայաստան։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T18:20+0400
2022-12-14T18:20+0400
2022-12-14T18:24+0400
հայաստան
էդուարդ շարմազանով
արցախ
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/07/25656810_0:47:1600:947_1920x0_80_0_0_c488856f68a17a66c1a6742328480d73.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից ու հիմա էլ ամեն ինչ անում է, որ ժողովուրդը համակերպվի այդ մտքի հետ։Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները այս պահին բողոքի ակցիա են անում` ի պաշտպանություն Արցախի:Շարմազանովի խոսքով` եթե Հայաստանն ուզում է, որ աշխարհը իր հետ հաշվի նստի, իսկ դաշնակիցներն էլ լսեն իր խոսքը, ապա պետք է միայն մի բան անել։«Մենք պետք է ցույց տանք, որ մենք ազգ ենք, որ մենք թասիբ ունենք»,– նշեց նա։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/07/25656810_0:0:1424:1068_1920x0_80_0_0_a4f2931dd473d0a22ad8ffdf2f80a3b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, էդուարդ շարմազանով, արցախ, լաչինի միջանցք
հայաստան, էդուարդ շարմազանով, արցախ, լաչինի միջանցք
Իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից. Շարմազանովը ելք է առաջարկում
18:20 14.12.2022 (Թարմացված է: 18:24 14.12.2022) ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ իշխանության բռնած դիրքի հետ իրենք չեն համակերպվելու, որովհետև առանց Արցախ չկա Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից ու հիմա էլ ամեն ինչ անում է, որ ժողովուրդը համակերպվի այդ մտքի հետ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները այս պահին բողոքի ակցիա են անում` ի պաշտպանություն Արցախի:
«Խորհրդարանում, մեկը մյուսին հերթ չտալով, ասում են` մենք գնանք Լաչին` ի՞նչ անենք, թող Ռուսաստանի դեսպանը գնա։ Տղա եք` գնացեք Գորիս, Կապան, գնացեք Սև լիճ, Ջերմուկի սարեր, Ստեփանակերտ։ Լաչինի միջանցքի հարցը գցում են ռուսների գրպանը։ Բայց մենք չենք համակերպվելու, որովհետև առանց Արցախի չկա Հայաստան»,– հայտարարեց նա։
Շարմազանովի խոսքով` եթե Հայաստանն ուզում է, որ աշխարհը իր հետ հաշվի նստի, իսկ դաշնակիցներն էլ լսեն իր խոսքը, ապա պետք է միայն մի բան անել։
«Մենք պետք է ցույց տանք, որ մենք ազգ ենք, որ մենք թասիբ ունենք»,– նշեց նա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։