https://armeniasputnik.am/20221214/spjurq-arcakhy-qvo-kariqn-uni-ashvotjany-kvoch-arec-pvoghvocner-pakel-namakner-hghel-52624934.html
Սփյո՛ւռք, Արցախը քո կարիքն ունի. Աշոտյանը կոչ արեց փողոցներ փակել, նամակներ հղել
Սփյո՛ւռք, Արցախը քո կարիքն ունի. Աշոտյանը կոչ արեց փողոցներ փակել, նամակներ հղել
Ակցիայի մասնակիցները նաև մոմավառություն կազմակերպեցին ի հիշատակ զոհվածների և ի նշան պայքարի։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T18:29+0400
2022-12-14T18:29+0400
2022-12-14T18:43+0400
սփյուռք
արցախ
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
արմեն աշոտյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0e/52622229_0:38:1600:938_1920x0_80_0_0_caf46ae6328dc8d5271a2d855a489d2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Սփյուռքում շատ հայրենակիցներ ունենք, նրանց ժամանակն է` պայքարելու և Արցախին օգնելու։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Աշոտյանը նշեց, որ ԵՄ գործընկերներին շնորհակալ է, բայց, միևնույն ժամանակ, նրանց հայտարարություններով Արցախում տները չեն կարող տաքացնել` Հայաստանը ԵՄ–ից միայն հայտարարություններ չէ, որ ակնկալում է։ Նրա խոսքով` այն գազի մեջ, որ ԵՄ երկրները գնում են Ադրբեջանից, հայի արյուն կա։Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի գործընկերներին` Աշոտյանը նշեց, որ գիտի` ինչպես է ԱՄՆ–ն պատժում մեկին, որը խախտել է մարդու իրավունքները։ Եվ եթե հիմա նրանք չեն ուզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատժել, գոնե դիկտատորին պատժեն, սանկցիա կիրառեն նրա նկատմամբ։ Դա, ըստ Աշոտյանի, պետք է նաև ԱՄՆ–ին։ՀՀԿ փոխնախագահը հավելեց, որ միայն այս տարի 265 զոհ ենք ունեցել, որոնց համար գոնե սգո օր չի հայտարարվել։Ակցիայի մասնակիցները մոմավառություն արեցին` ի հիշատակ զոհվածների և ի նշան պայքարի։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0e/52622229_97:0:1520:1067_1920x0_80_0_0_45ccea2693c14179f25b248d13e16fd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սփյուռք, արցախ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), արմեն աշոտյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, լաչինի միջանցք
սփյուռք, արցախ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), արմեն աշոտյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, լաչինի միջանցք
Սփյո՛ւռք, Արցախը քո կարիքն ունի. Աշոտյանը կոչ արեց փողոցներ փակել, նամակներ հղել
18:29 14.12.2022 (Թարմացված է: 18:43 14.12.2022) Ակցիայի մասնակիցները նաև մոմավառություն կազմակերպեցին ի հիշատակ զոհվածների և ի նշան պայքարի։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Սփյուռքում շատ հայրենակիցներ ունենք, նրանց ժամանակն է` պայքարելու և Արցախին օգնելու։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Թող միջազգային հանրությունը տեսնի, թե անկախ նրանից` ինչեր է խոսում Նիկոլ Փաշինյանը տարբեր տեղերում, հայը ձեռքերը չի լվացել Արցախից, որ Արցախը հայկական է։ Սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր, կարող եք ամանորյա բացիկների փոխարեն նամակներ հղել ձեր երկրների ղեկավարներին ստեղծված իրավիճակի մասին։ Կարող եք փողոցներ փակել, ինչպես փակում էիք 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սփյո՛ւռք, Արցախը քո կարիքն ունի, մի մոռացիր այդ մասին»,–ասաց նա։
Աշոտյանը նշեց, որ ԵՄ գործընկերներին շնորհակալ է, բայց, միևնույն ժամանակ, նրանց հայտարարություններով Արցախում տները չեն կարող տաքացնել` Հայաստանը ԵՄ–ից միայն հայտարարություններ չէ, որ ակնկալում է։ Նրա խոսքով` այն գազի մեջ, որ ԵՄ երկրները գնում են Ադրբեջանից, հայի արյուն կա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի գործընկերներին` Աշոտյանը նշեց, որ գիտի` ինչպես է ԱՄՆ–ն պատժում մեկին, որը խախտել է մարդու իրավունքները։ Եվ եթե հիմա նրանք չեն ուզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատժել, գոնե դիկտատորին պատժեն, սանկցիա կիրառեն նրա նկատմամբ։ Դա, ըստ Աշոտյանի, պետք է նաև ԱՄՆ–ին։
ՀՀԿ փոխնախագահը հավելեց, որ միայն այս տարի 265 զոհ ենք ունեցել, որոնց համար գոնե սգո օր չի հայտարարվել։
Ակցիայի մասնակիցները մոմավառություն արեցին` ի հիշատակ զոհվածների և ի նշան պայքարի։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։