00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդ տեղն է գրավել աշխարհի առաջնությունում

© JOHANNA LEGUERRE / AFPՀռիփսիմե Խուրշուդյան
Հռիփսիմե Խուրշուդյան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2022
Հռիփսիմե Խուրշուդյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 238 կգ (108+130 կգ) արդյունքով 4-րդ տեղն է զբաղեցրել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Խուրշուդյանը (87 կգ) ելույթ է ունեցել A խմբում։ Նա պոկում վարժությունում պայքարն ավարտել է չորրորդ տեղում՝ երկու հաջող մոտեցմամբ գլխավերևում պահելով 108 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում 130 կգ արդյունքով գրավել է 6-րդ տեղը։
Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Նորվեգիայի ներկայացուցիչ Կոանդա Սոլֆրիդը՝ երկամարտի 260 կգ (113+147 կգ) արդյունքով։
81 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Լիանա Գյուրջյանը ելույթ է ունեցել B խմբում և երկամարտի 237 կգ (103+134 կգ) արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Խիաոմեյ Լիանգը՝ երկամարտի 270 կգ (118+152 կգ) արդյունքով։
Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթները Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։ Թիմն ԱԱ-ում հանդես էր գալիս Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ։
Մրցումային վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին, հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:
Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանը ևս 2 փոխչեմպիոն ունի
Հայաստանի հավաքականի դեռևս միակ մեդալը նվաճել է 25-ամյա ծանրորդ Սամվել Գասպարյանը (102 կգ)։ Վերջինս, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով երրորդ տեղն է զբաղեցրել՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում ևս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ուներ հայտավորելու միայն երկու մասնակցի:
Լրահոս
0