https://armeniasputnik.am/20221215/avtvomeqenaneri-katalizatvorneri-artahanumy-kargelvi-hhum-khstacvum-e-tekhznnutjan-kargy-52647344.html
Ավտոմեքենաների կատալիզատորների արտահանումը կարգելվի. ՀՀ–ում խստացվում է տեխզննության կարգը
Ավտոմեքենաների կատալիզատորների արտահանումը կարգելվի. ՀՀ–ում խստացվում է տեխզննության կարգը
Ավտոմեքենաների տերերն իրենց մեքենաների վրայից կատալիզատորները զանգվածաբար հանում ու բավական թանկ վաճառում են, քանի որ դրանց մեջ թանկարժեք մետաղներից (ոսկի... 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T11:40+0400
2022-12-15T11:40+0400
2022-12-15T11:44+0400
հայաստան
ավտոմեքենա
տրանսպորտ
արտահանում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/17/39022586_0:168:1600:1068_1920x0_80_0_0_1dff0283e3e77b97a7ec41832e190ce1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. 2023թ–ի հունվարի 1-ից կարգելվի Հայաստանից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ արտահանման ժամանակավոր արգելք սահմանվեց 6 ամսով։Խնդիրն այն է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանից վերջին տարիներին կատալիզատորների բավական մեծ ծավալի կերամիկական թափոններ են արտահանվում։ Կառավարության պարզաբանմամբ` ավտոմեքենաների տերերն իրենց մեքենաների վրայից կատալիզատորները զանգվածաբար հանում ու բավական թանկ վաճառում են, քանի որ դրանց մեջ կան թանկարժեք մետաղներից (ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում) պատրաստված տարրեր։Թալինում 33–ամյա տղամարդը սեփականատիրոջից վերցրել է վաճառվող ավտոմեքենան ու «անհետացել»ՊԵԿ–ի տվյալներով` 2019 թվականին ՀՀ–ից արտահանվել է կատալիզատորների 81 481 000 ԱՄՆ դոլարի թափոններ, 2020–ին` 6 987 000 դոլարի, 2021–ին` 732 000 հազար դոլարի։Արտահանման հիմնական ուղղությունը ՌԴ–ն է։ Ավելի փոքր ծավալներով արտահանվում են նաև Լիտվա, ԱՄՆ և Գերմանիա։Խնդրի լուծման համար կառավարության այսօրվա նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ առաջարկվում է խստացնել նաև ավտոմեքենաների ամենամյա տեխնիկական զննության պայմանները և պարտադիր պահանջ սահմանել շարժիչների արտանետումներում ածխածնի ու ազոտի օքսիդների (CO2 և NOx) պարունակության չափումը։ Այս տարրերը պարտադիր կերպով կներառվեն նաև տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի քարտում նշվող վնասակար նյութերի շարքում։Կառավարության այս որոշումը նախատեսվում է կիրառել միայն 2024 թվականի հունվարի 1-ին` տեխնիկական զննության կայաններին հնարավորություն տալով առաջիկա 1 տարվա ընթացքում անհրաժեշտ տեխնիկական վերազինում կատարել, իսկ ավտոմեքենաների տերերին` իրենց մեքենաների տեխնիկական վիճակը համապատասխանեցնել նոր պահանջներին։Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` մթնոլորտային օդում ազոտի ու ծծմբի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցում է հատկապես Երևանում։ Մասնագետները մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուր են համարում ավտոտրանսպորտը, որից վտանգավոր արտանետումները ընդհանուր արտանետումների մեջ կազմում են 66.5%։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/17/39022586_0:0:1424:1068_1920x0_80_0_0_191fd751314931f8e6d45607fb2a0b78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ավտոմեքենա, տրանսպորտ, արտահանում
հայաստան, ավտոմեքենա, տրանսպորտ, արտահանում
Ավտոմեքենաների կատալիզատորների արտահանումը կարգելվի. ՀՀ–ում խստացվում է տեխզննության կարգը
11:40 15.12.2022 (Թարմացված է: 11:44 15.12.2022) Ավտոմեքենաների տերերն իրենց մեքենաների վրայից կատալիզատորները զանգվածաբար հանում ու բավական թանկ վաճառում են, քանի որ դրանց մեջ թանկարժեք մետաղներից (ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում) պատրաստված տարրեր կան։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. 2023թ–ի հունվարի 1-ից կարգելվի Հայաստանից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ արտահանման ժամանակավոր արգելք սահմանվեց 6 ամսով։
Խնդիրն այն է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանից վերջին տարիներին կատալիզատորների բավական մեծ ծավալի կերամիկական թափոններ են արտահանվում։ Կառավարության պարզաբանմամբ` ավտոմեքենաների տերերն իրենց մեքենաների վրայից կատալիզատորները զանգվածաբար հանում ու բավական թանկ վաճառում են, քանի որ դրանց մեջ կան թանկարժեք մետաղներից (ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում) պատրաստված տարրեր։
ՊԵԿ–ի տվյալներով` 2019 թվականին ՀՀ–ից արտահանվել է կատալիզատորների 81 481 000 ԱՄՆ դոլարի թափոններ, 2020–ին` 6 987 000 դոլարի, 2021–ին` 732 000 հազար դոլարի։Արտահանման հիմնական ուղղությունը ՌԴ–ն է։ Ավելի փոքր ծավալներով արտահանվում են նաև Լիտվա, ԱՄՆ և Գերմանիա։
Կատալիզատորների զանգվածային վաճառքի հետևանքով, ըստ կառավարության, ՀՀ–ում շահագործվող ավտոմեքենաների զգալի մասը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգերին, և դրանց արտազատած թունավոր գազերը օդի աղտոտման պատճառ են դառնում։
Խնդրի լուծման համար կառավարության այսօրվա նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ առաջարկվում է խստացնել նաև ավտոմեքենաների ամենամյա տեխնիկական զննության պայմանները և պարտադիր պահանջ սահմանել շարժիչների արտանետումներում ածխածնի ու ազոտի օքսիդների (CO2 և NOx) պարունակության չափումը։ Այս տարրերը պարտադիր կերպով կներառվեն նաև տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի քարտում նշվող վնասակար նյութերի շարքում։
Կառավարության այս որոշումը նախատեսվում է կիրառել միայն 2024 թվականի հունվարի 1-ին` տեխնիկական զննության կայաններին հնարավորություն տալով առաջիկա 1 տարվա ընթացքում անհրաժեշտ տեխնիկական վերազինում կատարել, իսկ ավտոմեքենաների տերերին` իրենց մեքենաների տեխնիկական վիճակը համապատասխանեցնել նոր պահանջներին։
Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` մթնոլորտային օդում ազոտի ու ծծմբի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցում է հատկապես Երևանում։ Մասնագետները մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուր են համարում ավտոտրանսպորտը, որից վտանգավոր արտանետումները ընդհանուր արտանետումների մեջ կազմում են 66.5%։