00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեղորայք ենք հասցրել այն գյուղեր, որոնց հետ Ստեփանակերտի կապը կտրվել է. Ավանեսյան

© Sputnik / David GalstyanՄեծ Շեն ու Հին Շեն համայնքներով կառուցված ադրբեջանական ճանապարհը
Մեծ Շեն ու Հին Շեն համայնքներով կառուցված ադրբեջանական ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2022
Բաժանորդագրվել
Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ հնարավոր չէ սանավիացիայի միջոցով Ստեփանակերտում գտնվող ծանր հիվանդներին Երևան տեղափոխել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Արցախի այն գյուղական համայնքները, որոնք Լաչինի միջանցքի փակման հետևանքով կտրվել են Ստեփանակերտից, ՀՀ առողջապահության նախարարության միջոցով դեղորայք և անհրաժեշտ բժշկական պարագաներ են ստացել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք` Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով կտրվել է նաև Ստեփանակերտի կապը Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքների հետ, սակայն Գորիսի հետ այս գյուղերը կապող ճանապարհ կա, որով էլ հասցվել են անհրաժեշտ պարագաները:
«Մենք ուժեղացրել ենք Գորիսի ԲԿ–ի ծառայությունների սպեկտորը, քանի որ շատ քաղաքացիներ, որոնք մնացել էին ճանապարհներին, այդ թվում երեխաներ, հենց այնտեղ են ժամանակավոր հանգրվանել։ Ես անմիջական կապի մեջ եմ արցախցի գործընկերներիս հետ, և մեր մասնագետներն էլ աշխատում են Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկների հետ»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` հումանիտար ճգնաժամն առկա է, սակայն անում են ամեն ինչ, որ գոնե ծանր հիվանդների վիճակը վերահսկելի լինի։
Հարցին` հնարավոր չէ՞ սանավիացիայի միջոցով ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին Ստեփանակերտից Երևան տեղափոխել, Ավանեսյանը պատասխանեց կարճ` ասելով, թե եթե հնարավոր լիներ, կարվեր։
Նախարարը նշեց, որ ԱՀԿ–ից հստակ գնահատական և ճնշում են ակնկալում Լաչինի միջանցքը փակելու հարցում։ Մասնավորապես Ադրբեջանում տեղակայված նրանց գրասենյակը կարող է ճնշում գործադրել, որպեսզի թույլ տան ծանր հիվանդները Երևան տեղափոխվեն։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
Լրահոս
0