https://armeniasputnik.am/20221215/hh-mip-qristine-grigvorjany-miacel-e-arcakhi-mip-gegham-stepanjani-kvochin-52668701.html
Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է. Գրիգորյանի ու Ստեփանյանի համատեղ զեկույցը
Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է. Գրիգորյանի ու Ստեփանյանի համատեղ զեկույցը
Պաշտպանները համատեղ արտահերթ զեկույց են հրապարակել։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T15:13+0400
2022-12-15T15:13+0400
2022-12-15T15:16+0400
քրիստինե գրիգորյան
գեղամ ստեփանյան
հհ միպ
արցախ
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0f/52668414_0:0:1025:577_1920x0_80_0_0_e3de264a70166c14409fc9692e715e29.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը միացել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կոչին ու համատեղ հրապարակել է «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» զեկույցը։ Այս մասին ՀՀ ՄԻՊ–ը գրել է իր ֆեյսբուքյան էջում։Համատեղ զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու բնույթը, «ակտիվիստների» ուղիղ կապերը ադրբեջանական կառավարության ու հատուկ ծառայությունների հետ։ Փաստեր են ներկայացված նաև անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։Քրիստինե Գրիգորյանը նշում է, որ զեկույցը պատրաստվել է անգլերենով, հիմնված է դեկտեմբերի 12-14-ն ընկած օրերի իրադարձությունների վերլուծության վրա։«Զեկույցն ուղարկվելու է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ խոստանալով շարունակաբար տեղեկատվություն ու փաստեր փոխանցել Արցախում ադրբեջանական հայատյացության քաղաքականության այս աղաղակող ակտերի հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների ու հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,– գրել է պաշտպանը։ Ադրբեջանը փորձում է առանց պատերազմի նոր տարածքներ զավթել. բնապահպանը` Լաչինի դեպքի մասինՆա նաև տեղեկացրել է, որ ՀՀ ՄԻՊ հաստատությունը շարունակում է 24-ժամյա կապի մեջ գտնվել Արցախի ՄԻՊ հաստատության, Արցախում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ու այլ դերակատարների հետ՝ իրավիճակի արձանագրման, փաստերի հավաքագրման ու հաստատման համար։Նշենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0f/52668414_26:0:937:683_1920x0_80_0_0_08e0076b09658bd272f79c55d0c34712.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
քրիստինե գրիգորյան, գեղամ ստեփանյան, հհ միպ, արցախ, լաչինի միջանցք
քրիստինե գրիգորյան, գեղամ ստեփանյան, հհ միպ, արցախ, լաչինի միջանցք
Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է. Գրիգորյանի ու Ստեփանյանի համատեղ զեկույցը
15:13 15.12.2022 (Թարմացված է: 15:16 15.12.2022) Պաշտպանները համատեղ արտահերթ զեկույց են հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը միացել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կոչին ու համատեղ հրապարակել է «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» զեկույցը։ Այս մասին ՀՀ ՄԻՊ–ը գրել է
իր ֆեյսբուքյան էջում։
Համատեղ զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու բնույթը, «ակտիվիստների» ուղիղ կապերը ադրբեջանական կառավարության ու հատուկ ծառայությունների հետ։ Փաստեր են ներկայացված նաև անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
«Մեր կոչն ենք ուղղում կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանությամն մանդատ ունեցող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար»,– գրել է նա։
Քրիստինե Գրիգորյանը նշում է, որ զեկույցը պատրաստվել է անգլերենով, հիմնված է դեկտեմբերի 12-14-ն ընկած օրերի իրադարձությունների վերլուծության վրա։
«Զեկույցն ուղարկվելու է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ խոստանալով շարունակաբար տեղեկատվություն ու փաստեր փոխանցել Արցախում ադրբեջանական հայատյացության քաղաքականության այս աղաղակող ակտերի հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների ու հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,– գրել է պաշտպանը։
Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ ՄԻՊ հաստատությունը շարունակում է 24-ժամյա կապի մեջ գտնվել Արցախի ՄԻՊ հաստատության, Արցախում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ու այլ դերակատարների հետ՝ իրավիճակի արձանագրման, փաստերի հավաքագրման ու հաստատման համար։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։