https://arm.sputniknews.ru/20221215/hunastani-agn-n-adrbejanin-hvordvorum-e-bacel-lachini-mijancqy-52665033.html
Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին հորդորում է բացել Լաչինի միջանցքը
Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին հորդորում է բացել Լաչինի միջանցքը
Sputnik Արմենիա
Հունաստանի արտգործնախարարությունն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքը պետք է բացի առանց որևէ նախապայմանի։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T14:07+0400
2022-12-15T14:07+0400
2022-12-15T14:59+0400
լաչինի միջանցք
ադրբեջան
հունաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25244028_0:0:3072:1728_1920x0_80_0_0_da16b0560a280f9f757b3de56f91cb2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է բացել Լաչինի միջանցքը։Նշենք, որ Ադրբեջանին կոչերով ու հորդորներով ավելի վաղ դիմել էին նաև ԵՄ-ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Կիպրոսը, Կանադան։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
լաչինի միջանցք
ադրբեջան
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25244028_341:0:3072:2048_1920x0_80_0_0_81687c9f8410448c1bce79f086c216a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լաչինի միջանցք, ադրբեջան, հունաստան
լաչինի միջանցք, ադրբեջան, հունաստան
Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին հորդորում է բացել Լաչինի միջանցքը
14:07 15.12.2022 (Թարմացված է: 14:59 15.12.2022) Հունաստանի արտգործնախարարությունն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքը պետք է բացի առանց որևէ նախապայմանի։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է բացել Լաչինի միջանցքը։
«Հունաստանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ տեղաշարժ ու երթևեկության անվտանգություն ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով, երկու ուղղություններով` առանց որևէ նախապայմանի` 2020-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Տեղի բնակչությունը պետք է ազատվի զրկանքներից և տառապանքներից»,–ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter–ում։
Նշենք, որ Ադրբեջանին կոչերով ու հորդորներով ավելի վաղ դիմել էին նաև
ԵՄ-ն,
ԱՄՆ–ն,
Ֆրանսիան,
Կիպրոսը,
Կանադան։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։