Մակրոնը կրկին կայցելի Կատար և կաջակցի Ֆրանսիայի հավաքականին

© AP Photo / Lewis JolyԷմանուել Մակրոն
Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2022
Էմանուել Մակրոն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էմանուել Մակրոնը ներկա է եղել նաև աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղին։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 18-ին կրկին կայցելի Կատար, որպեսզի դիտի ֆուտբոլի աշխարհի առաջնության Ֆրանսիա–Արգենտինա եզրափակիչ խաղը։ Ֆրանսիայի նախագահն այդ մասին հայտնել է Բրյուսելում, որտեղ անցկացվելու է Եվրամիության գագաթնաժողովը։
«Չորս տարի առաջ ես Ֆրանսիայի հավաքականին աջակցել եմ Ռուսաստանում, կարծում եմ, որ կկարողանամ աջակցել նաև Կատարում», - նշել է Մակրոնը։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի հետ։ Խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների: Ֆրանսիայի նախագահը տրիբունայից էր հետևում այս հանդիպմանը։
Դեկտեմբերի 17-ին Մարոկկոյի հավաքականը երրորդ տեղի համար կմրցի Խորվաթիայի թիմի հետ: Իսկ դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Արգենտինայի հավաքականի հետ։
Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել Մարոկկոյի հավաքականի պարտությունից հետո
Լրահոս
0