Քանի՞ օտարերկրացի է ՀՀ անձնագիր և կեցության իրավունք ստացել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիմնականում քաղաքացիություն և կեցության կարգավիճակ ստանալու համար դիմել են էթնիկ հայերը։
Ավելի քան 23,5 հազար օտարերկրացիներ ՀՀ քաղաքացիություն են ստացել հունվարի մեկից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Նույն ժամանակահատվածում 7082 մարդ Հայաստանում կեցության կարգավիճակ է ստացել։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։
Ռուսաստանի 17788 քաղաքացի դիմել է անձնագիր ստանալու համար, որոնցից 17274-ը էթնիկ հայեր են։ Հատկանշական է, որ ամենից շատ քաղաքացիություն ստանալու համար դիմել են նոյեմբերին՝ 2896, իսկ ամենաքիչը՝ հունվարին՝ 179։ Եվս 7082 ՌԴ քաղաքացի Հայաստանում կեցության իրավունք է ստացել։
Հայաստանի քաղաքացիություն են խնդրել նաև բելառուսցիները։ Մասնավորապես, քաղաքացիություն ստանալու համար դիմել է Բելառուսի 91 քաղաքացի, որոնցից 85-ը էթնիկ հայեր են։ Ամենաշատ հայտերը եղել են ապրիլին՝ 17 մարդ, իսկ ամենաքիչը փետրվարին՝ 0։ Բելառուսի ևս 182 քաղաքացի Հայաստանում կեցության իրավունք է խնդրել։
265 ուկրաինացի ՀՀ քաղաքացիություն է խնդրել, և նրանցից միայն 10-ը հայեր չեն։ Դիմումների գագաթնակետը եղել է նոյեմբերին՝ 41 մարդ, իսկ ամենաքիչր փետրվարին՝ 6։ Ուկրաինայի ևս 359 քաղաքացի դիմելէ Հայաստանում բնակության թույլտվություն ստանալու համար։
Ավելի վաղ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշել էր, որ գերատեսչությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում անձնագրային սեղանները բեռնաթափելու ու քաղաքացիների սպասարկումն արագացնելու համար: Առայժմ անձնագրային բաժիններում դեռ հերթեր կան, ինչը քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացնում։
Լրահոս
0