В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով 293 զինծառայող է ֆիզիկական ու հոգեկան խնդիրներ ձեռք բերել

© Sputnik / Alina Grbashyan«Մուրացան» հոսպիտալ
«Մուրացան» հոսպիտալ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2022
«Մուրացան» հոսպիտալ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժած զինծառայողները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում ու կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները պետությունից միանվագ 500 000 դրամ սոցիալական աջակցություն կստանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով։
Նախարարության տվյալներով` հարձակման հետևանքով տուժած զինծառայողները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում ու կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։
Նախագծում ներկայացված տվյալների համաձայն` նման զինծառայողների թիվը 293 է։ Նրանց 500 000–ական դրամի սոցիալական աջակցություն հատկացնելու համար պետական բյուջեից կտրամադրվի ընդհանուր 146 500 000 դրամ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Լրահոս
0