https://armeniasputnik.am/20221216/hajastani-zhvoghvovrdagrutjan-razmavarutjuny-knerkajacvi-2023t-petrvarin-52743867.html
Հայաստանի ժողովրդագրության ռազմավարությունը կներկայացվի 2023թ. փետրվարին
Հայաստանի ժողովրդագրության ռազմավարությունը կներկայացվի 2023թ. փետրվարին
ՀՀ վարչապետը հանձնարարել է առաջիկայում ներկայացվելիք Ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050թ... 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T17:50+0400
2022-12-16T17:50+0400
2022-12-16T17:52+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/10/52742262_0:23:1600:923_1920x0_80_0_0_14400261a4c1b1cb256c62315b286ddc.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են 2022 թվականին կատարած աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի մասով զեկուցվել է, որ ընթացիկ տարում մեկնարկել և շարունակվում է 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության ծրագիրը (մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը), շարունակվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը։Անդրադառնալով կենսաթոշակային ապահովության ոլորտին, նշվել է, որ աճում է կենսաթոշակների շուրջ 77 %–ը վճարվում է անկանխիկ եղանակով։ Ընդգծվել է, ո ր 2023 թ.-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում, իսկ 2024 թ.-ից բոլորը (բացառությամբ 75 տարեկանից բարձր և հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցողների) կենսաթոշակը կստանան անկանխիկ եղանակով: 2022թ. միջին կենսաթոշակը 43.500 ՀՀ դրամից դարձել է 46.200, նվազագույնը՝ 26.500 ՀՀ դրամից 31.600։ Հաշվետվության քննարկման ժամանակ նախարարությունից Փաշինյանին նաև հայտնել են, որ մեկնարկել է կենսաթոշակի և նպաստի 10 տոկոս հետվճարի միջոցառումը. կենսաթոշակային քարտեր սպասարկող 4 բանկ միացել է նախաձեռնությանը, որոնց ծածկույթը անկանխիկ վճարումներում կազմում է ավելի քան 60 %։ Նոյեմբերի տվյալներով՝ շուրջ 60.000 շահառու իր կենսաթոշակից (նպաստից) ծախսերի 66 %–ը կատարում է անկանխիկ։«Սոցիալական երաշխիքների ոլորտում մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի խմբագրված նախագիծը, որը թույլ կտա հասցեական արձագանքել կարիքներին և ընդլայնել ծառայությունների տեսակները։ Աղքատության փուլային հաղթահարման նպատակով շուրջ 300 շահառու (յուրաքանչյուրը) ստացել է մինչև 1.6 մլն ՀՀ դրամ բիզնես դրամաշնորհ, գործարկվել են սոցիալական շտապօգնության մեխանիզմների և սննդային քարտերի տրամադրման պիլոտային ծրագրերը։ Մշակվել են անապահովության գնահատման նոր բանաձևը և հայեցակարգի նախագիծը»,– ասված է հաղորդագրությունում։Նշվել է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում 2023թ. հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձը՝ 68.000 դրամի փոխարեն այն կկազմի 75.000 դրամ։ Ընթացքի մեջ են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները. նախատեսվում է 266 հոդվածից փոփոխել 125-ը։ Հաջորդ տարում նախատեսվում է շրջանառել զբաղվածության ռազմավարությունը։ 2022թ. սեզոնային զբաղվածության ապահովման ծրագրից օգտվել է 1179 քաղաքացի, արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռքբերման և վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցառումից՝ 326 անձ, 2016թ. և 2020թ. ռազմական գործողությունների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագրից՝ 276 անձ։«Ընթացիկ տարում շարունակվել է սոցիալական ծառայությունների տրամադրումը խոցելի խմբերին՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, թրաֆիկինգի և շահագործման ենթարկված անձանց։ Առաջիկայում նախատեսվում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդնում, որը թույլ կտա իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում և տրամադրել անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ»,– նշել են նախարարությունից:ՀՀ վարչապետը կրկին այցելել է ՏԿԵՆ` ամփոփելու կատարված աշխատանքներըՀաշվետվությունը ներկայացնելուց հետո քննարկում է ծավալվել ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, զբաղվածության, սոցիալական խնամքի ծառայությունների, նաև մյուս ուղղություններով ընթացիկ արդյունքների ու հետագա անելիքների շուրջ:ՀՀ վարչապետը հանձնարարել է առաջիկայում ներկայացվելիք Ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակադրմանը: Վարչապետը նաև նշել է ծնելիության խրախուսմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջգերատեսչական քաղաքականությունների համադրելիության կարևորությունը:Կենսաթոշակային ապահովության ոլորտի մասով՝ Փաշինյանը հանձնարարել է շարունակել անկանխիկ շրջանառության ծավալի ավելացման և կենսաթոշակառուի զբաղվածության ապահովման ուղղությամբ ծրագրերը:Նա նաև անդրադարձել է աղքատության հաղթահարման պետական ծրագրերին և հանձնարարել դրանցում պարտադիր նախատեսել կրթական բաղադրիչ, քանի որ աղքատության հաղթահարման բանաձևը նախևառաջ կրթությունն է: Աշխատանքի խրախուսմանն ուղղված միջոցառումների շարքում Փաշինյանը կարևորել է նաև կամավոր աշխատանքի ոլորտի օրենսդրական կարգավորումը, որը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը:Կառավարության ղեկավարը հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում և մշտադիտարկում իրականացնել ԱՍՀՆ բարեփոխումների ու ծրագրերի վերաբերյալ:Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:Կորոնավիրուսի բռնկումներ չեն սպասվում. Փաշինյանին ներկայացվել է ԱՆ այս տարվա կատարողականը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/10/52742262_107:0:1528:1066_1920x0_80_0_0_aeeb5b325ffebb41408a8dcacc5ca8c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի ժողովրդագրության ռազմավարությունը կներկայացվի 2023թ. փետրվարին
17:50 16.12.2022 (Թարմացված է: 17:52 16.12.2022) ՀՀ վարչապետը հանձնարարել է առաջիկայում ներկայացվելիք Ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակադրմանը:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են 2022 թվականին կատարած աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի
մամուլի ծառայությունը։
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի մասով զեկուցվել է, որ ընթացիկ տարում մեկնարկել և շարունակվում է 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության ծրագիրը (մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը), շարունակվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը։
«2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին։ Աշխատանքի վերադառնալիս ևս վճարում կկատարվի նպաստի 85 տոկոսի չափով՝ ներկայիս դադարելու փոխարեն։ Մշակվում է ժողովրդագրության ռազմավարությունը, որը կներկայացվի 2023թ. փետրվարին»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով կենսաթոշակային ապահովության ոլորտին, նշվել է, որ աճում է կենսաթոշակների շուրջ 77 %–ը վճարվում է անկանխիկ եղանակով։ Ընդգծվել է, ո ր 2023 թ.-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում, իսկ 2024 թ.-ից բոլորը (բացառությամբ 75 տարեկանից բարձր և հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցողների) կենսաթոշակը կստանան անկանխիկ եղանակով: 2022թ. միջին կենսաթոշակը 43.500 ՀՀ դրամից դարձել է 46.200, նվազագույնը՝ 26.500 ՀՀ դրամից 31.600։ Հաշվետվության քննարկման ժամանակ նախարարությունից Փաշինյանին նաև հայտնել են, որ մեկնարկել է կենսաթոշակի և նպաստի 10 տոկոս հետվճարի միջոցառումը. կենսաթոշակային քարտեր սպասարկող 4 բանկ միացել է նախաձեռնությանը, որոնց ծածկույթը անկանխիկ վճարումներում կազմում է ավելի քան 60 %։ Նոյեմբերի տվյալներով՝ շուրջ 60.000 շահառու իր կենսաթոշակից (նպաստից) ծախսերի 66 %–ը կատարում է անկանխիկ։
«Սոցիալական երաշխիքների ոլորտում մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի խմբագրված նախագիծը, որը թույլ կտա հասցեական արձագանքել կարիքներին և ընդլայնել ծառայությունների տեսակները։ Աղքատության փուլային հաղթահարման նպատակով շուրջ 300 շահառու (յուրաքանչյուրը) ստացել է մինչև 1.6 մլն ՀՀ դրամ բիզնես դրամաշնորհ, գործարկվել են սոցիալական շտապօգնության մեխանիզմների և սննդային քարտերի տրամադրման պիլոտային ծրագրերը։ Մշակվել են անապահովության գնահատման նոր բանաձևը և հայեցակարգի նախագիծը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվել է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում 2023թ. հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձը՝ 68.000 դրամի փոխարեն այն կկազմի 75.000 դրամ։ Ընթացքի մեջ են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները. նախատեսվում է 266 հոդվածից փոփոխել 125-ը։ Հաջորդ տարում նախատեսվում է շրջանառել զբաղվածության ռազմավարությունը։ 2022թ. սեզոնային զբաղվածության ապահովման ծրագրից օգտվել է 1179 քաղաքացի, արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռքբերման և վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցառումից՝ 326 անձ, 2016թ. և 2020թ. ռազմական գործողությունների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագրից՝ 276 անձ։
«Ընթացիկ տարում շարունակվել է սոցիալական ծառայությունների տրամադրումը խոցելի խմբերին՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, թրաֆիկինգի և շահագործման ենթարկված անձանց։ Առաջիկայում նախատեսվում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդնում, որը թույլ կտա իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում և տրամադրել անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ»,– նշել են նախարարությունից:
Հաշվետվությունը ներկայացնելուց հետո քննարկում է ծավալվել ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, զբաղվածության, սոցիալական խնամքի ծառայությունների, նաև մյուս ուղղություններով ընթացիկ արդյունքների ու հետագա անելիքների շուրջ:
ՀՀ վարչապետը հանձնարարել է առաջիկայում ներկայացվելիք Ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակադրմանը: Վարչապետը նաև նշել է ծնելիության խրախուսմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջգերատեսչական քաղաքականությունների համադրելիության կարևորությունը:
Կենսաթոշակային ապահովության ոլորտի մասով՝ Փաշինյանը հանձնարարել է շարունակել անկանխիկ շրջանառության ծավալի ավելացման և կենսաթոշակառուի զբաղվածության ապահովման ուղղությամբ ծրագրերը:
Նա նաև անդրադարձել է աղքատության հաղթահարման պետական ծրագրերին և հանձնարարել դրանցում պարտադիր նախատեսել կրթական բաղադրիչ, քանի որ աղքատության հաղթահարման բանաձևը նախևառաջ կրթությունն է: Աշխատանքի խրախուսմանն ուղղված միջոցառումների շարքում Փաշինյանը կարևորել է նաև կամավոր աշխատանքի ոլորտի օրենսդրական կարգավորումը, որը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում և մշտադիտարկում իրականացնել ԱՍՀՆ բարեփոխումների ու ծրագրերի վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: