00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ տնտեսական աճը պայմանավորված չէ ռելոկանտներով. Քերոբյանի մեկնաբանությունը

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան
 - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում համեմատություն է անցկացրել Հայաստանի ու Վրաստանի տնտեսական ցուցանիշների ու տարվա ընթացքում երկիր այցելած օտարերկրացիների թվերի միջև։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. 2022թ–ի ավարտին կառավարությունը 14 տոկոս տնտեսական աճ է ակնկալում։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ընդ որում, այս աճը էկոնոմիկայի նախարարը հիմնականում կապում է կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետ և հակված չէ այն պայմանավորել 2022թ–ին Հայաստանում հաստատված ռելոկանտների առաջացրած տնտեսական էֆեկտով։ Որպես հիմնավորում Վահան Քերոբյանը համեմատություն է անցկացնում Հայաստանի ու Վրաստանի տնտեսական ցուցանիշների միջև։
«Եթե համեմատենք Վրաստանի տնտեսական աճի հետ, որը կազմում է մոտ 10 տոկոս, և հաշվի առնենք նաև այն, որ Վրաստան այցելած կամ տեղափոխված անձանց թիվն անգամներով ավելի մեծ է, քանի որ այնտեղ տեղափոխվել են նաև մեծ քանակով ուկրաինացիներ, բելոռուսներ, կարող ենք հասկանալ, թե ինչ ազդեցություն ունի։ Մեզ մոտ 14 տոկոս՝ բայց ավելի քիչ մարդ, իսկ Վրաստանում 10 տոկոս ու ավելի շատ մարդ»,– ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը միաժամանակ նաև հիշեցնում է, որ դեռևս մինչև Ուկրաինայի դեմ ՌԴ–ի հատուկ գործողության մեկնարկը` 2022թ–ի հունվար–փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն կազմում էր 12 տոկոս։ Քերոբյանի մեկնաբանմամբ, դրանից հետո, փաստորեն ՀՀ տնտեսական աճը գրեթե մնացել է նույն մակարդակի վրա (ավելացել է 2 տոկոսով)։
Ավելին, Քերոբյանի դիտարկմամբ, ՌԴ–ից Հայաստան տեղափոխվածները հայաստանյան տնտեսության մեջ ոչ միայն դրական, այլև որոշ բացասական միտումներ են առաջացրել։
«Օրինակ` պահանջարկի ավելացմամբ պայմանավորված բարձր գնաճ, լոգիստիկ մղձավանջ, որ մենք ամբողջ տարի ունեցանք, սանկցիաների հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրներ, մեծ պրոբլեմներ ֆինանսական շուկայում, դժվարություններ փոխանցումներ ստանալու, կատարելու հետ կապված։ Իհարկե, եթե կշեռքի նժարի վրա դնենք, ապա կգերակշռեն դրական ֆակտորները, բայց բացասական ֆակտորներն էլ քիչ չեն»,– ասաց Քերոբյանը։
Ինչո՞ւ են բարձրացել բնակարանների գները. կադաստրում դա ՌԴ–ից տեղափոխվածների հետ չեն կապում
Հիշեցնենք` Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 14,5%-ով։
Ընդ որում, 2021 թվականի նույն ամիսների համեմատ առևտրի և ծառայությունների աճը համապատասխանաբար կազմել է 15,5% և 27,9%։ Այս ոլորտներում գրանցվող երկնիշ աճը շատ տնտեսագետներ պայմանավորում են հատկապես Ռուսաստանից ՀՀ ժամանած ռելոկանտների հոսքով։
Լրահոս
0