ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

© Sputnik / Asatur Yesayants / Здание Министерство обороны Армении
Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած լուրը։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,– ասված է ՊՆ–ի հաղորդագրությունում:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Լրահոս
0