https://armeniasputnik.am/20221216/hvosanqi-vtarajin-anjatumner-en-spasvum-ambvoghj-ukrainajum-zelensku-grasenjak-52735473.html
Հոսանքի վթարային անջատումներ են սպասվում ամբողջ Ուկրաինայում. Զելենսկու գրասենյակ
Հոսանքի վթարային անջատումներ են սպասվում ամբողջ Ուկրաինայում. Զելենսկու գրասենյակ
Իշխանությունն ուկրաինացիներին հորդորել է ըմբռնումով մոտենալ էլեկտրաէներգիայի անջատումներին և ջրի ու ջեռուցման մատակարարման տատանումներին։ 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T16:07+0400
2022-12-16T16:07+0400
2022-12-16T17:35+0400
վլադիմիր զելենսկի
էլեկտրաէներգիա
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/08/43035276_0:130:1600:1030_1920x0_80_0_0_60c0b9c59b7c64efa55daf02ae57064c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի էներգաենթակառուցվածքների վնասման պատճառով երկրի ողջ տարածքում հոսանքի արտակարգ վթարային անջատումներ են լինելու։Նա ուկրաինացիներին հորդորել է ըմբռնումով մոտենալ էլեկտրաէներգիայի անջատումներին և ջրի ու ջեռուցման մատակարարման տատանումներին։Նշենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի ողջ տարածքով օդային տագնապ էր հայտարարվել։ Ուկրաինական «5-րդ ալիքը» հայտնում էր Կիևի և Խարկովի մարզերում տեղի ունեցած պայթյունների մասին։Դոնեցկի ուղղությամբ ուկրաինական 3 գրոհ է հետ մղվել, ոչնչացվել է ավելի քան 30 զինվորականՌԴ ԶՈւ–ն ուկրաինական ենթակառուցվածքներին սկսել է հարվածներ հասցնել հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց։ Ըստ ՌԴ իշխանության` այդ ահաբեկչության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածներ են հասցվում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին։ Այդ օրվանից ուկրաինական մարզերում օդային տագնապ է հայտարարվում ամեն օր, երբեմն` ամբողջ երկրով։Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 294-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/08/43035276_181:0:1600:1064_1920x0_80_0_0_76086eceab85b8bb72a64bff6d26904e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, էլեկտրաէներգիա, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
վլադիմիր զելենսկի, էլեկտրաէներգիա, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
Հոսանքի վթարային անջատումներ են սպասվում ամբողջ Ուկրաինայում. Զելենսկու գրասենյակ
16:07 16.12.2022 (Թարմացված է: 17:35 16.12.2022) Իշխանությունն ուկրաինացիներին հորդորել է ըմբռնումով մոտենալ էլեկտրաէներգիայի անջատումներին և ջրի ու ջեռուցման մատակարարման տատանումներին։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի էներգաենթակառուցվածքների վնասման պատճառով երկրի ողջ տարածքում հոսանքի արտակարգ վթարային անջատումներ են լինելու։
«Ուկրաինայի մի քանի մարզերում էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների պատճառով երկրի ողջ տարածքում հոսանքի վթարային անջատումներ են կիրառվելու», – գրել է Տիմոշենկոն իր Telegram ալիքում։
Նա ուկրաինացիներին հորդորել է ըմբռնումով մոտենալ էլեկտրաէներգիայի անջատումներին և ջրի ու ջեռուցման մատակարարման տատանումներին։
Նշենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի ողջ տարածքով օդային տագնապ էր հայտարարվել։ Ուկրաինական «5-րդ ալիքը» հայտնում էր Կիևի և Խարկովի մարզերում տեղի ունեցած պայթյունների մասին։
ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական ենթակառուցվածքներին սկսել է հարվածներ հասցնել հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց։ Ըստ ՌԴ իշխանության` այդ ահաբեկչության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածներ են հասցվում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին։ Այդ օրվանից ուկրաինական մարզերում օդային տագնապ է հայտարարվում ամեն օր, երբեմն` ամբողջ երկրով։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 294-րդ օրը։