Լաչինի միջանցքը փակելու խնդրի մասին Արմեն Գրիգորյանը հայտնել է շվեդ գործընկերոջը

© Photo : press office of the Government of RAԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանը։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակումը և արդյունքում ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է իր շվեդ գործընկերոջը, տեղեկանում ենք ԱԽ գրասենյակից։
Նշվում է, որ Շվեդիա կատարածաշխատանքային այցի շրջանակում Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի հետ:
«Լաչինի միջանցքի հարցով Գրիգորյանն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը դեկտեմբերի 12-ից 16-ը ներառյալ գործուղումների մեջ էր` նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Թագավորություն է այցելել։
Լրահոս
0