00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա մեծ խաղ է, տղանե՛ր. քաղաքականությո՞ւն է ֆուտբոլը, թե՞ ոչ

© AP Photo / Manu FernandezՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատարում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատարում
 - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
Բաժանորդագրվել
Կատարում ավարտվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Առջևում եզրափակիչն է։ Քաղաքականության մեջ և կյանքում ֆուտբոլի դերի մասին ընթերցեք Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խայտառակ իրավիճակում է հայտնվել` իր երկրի հավաքականի խաղին ներկայանալով «Մագնա Հունգարիայի» քարտեզը պատկերող շարֆով։ Այն Հունգարիայի, որի կազմում մինչև 1920 թվականը ներառված էին տարածքներ, որոնք այսօր պատկանում են Ավստրիային, Սլովակիային, Սերբիային, Խորվաթիային, Ռումինիային և Ուկրաինային։ Որոշ եվրահարևաններ զայրացան այն աստիճան, որ Օրբանը ստիպված եղավ պարզաբանումներ տալ։ Փորձելով ինչ–որ կերպ դուրս գալ իրավիճակից` նա հայտարարեց, որ «ֆուտբոլը քաղաքականություն չէ»։ Եվ այստեղ նա ակնհայտորեն խորամանկեց։
Մեծ սպորտը վաղուց արդեն սերտորեն կապված է և՛ քաղաքականության, և՛ բիզնեսի հետ։ Կատարում անցկացվող այսօրվա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ևս մեկ անգամ ակներև ցուցադրեց այդ կապը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Ֆրանսիան հաղթեց Մարոկկոյին ու դուրս եկավ եզրափակիչ
Հենց քաղաքականությունը պառակտման պատճառ դարձավ Բրազիլիայի հավաքականում։ Դեռ առաջնությունից առաջ թիմը պառակտվեց երկրում ներքաղաքական դիմակայության պատճառով։ Խաղացողների մի մասը (այդ թվում հայտնի Նեյմարը) աջակցեց արդեն նախկին նախագահ Ժաիր Բոլսանարուին, մյուսը` ներկայիս առաջնորդ Լուլա դա Սիլվային։ Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեն մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ խոստովանեց, որ թիմում խնդիրներ կային, սակայն ֆուտբոլի նկատմամբ սերն ու ԱԱ–ում հաղթելու ցանկությունը միավորեց խաղացողներին։ Ցավոք, բրազիլացիները զիջեցին խաղի քառորդ եզրափակիչում, որից հետո Տիտեն հայտարարեց հրաժարական տալու որոշման մասին։
Հեշտ չէր նաև Իրանի հավաքականի համար։ Խաղացողների տրամադրությունն ակնհայտորեն այն չէր երկրում տիրող անկարգությունների և բողոքի ցույցերի պատճառով։ Իրանցիների ելույթին հետևում էին անթաքույց հետաքրքրությամբ, այն էլ` ոչ միայն մարզական։ Այդ ինչպե՜ս կարող էր նման բան տեղի ունենալ։ Խմբում Իրանի մրցակիցները դարձան անգլախոս երեք երկրներ` Անգլիան, Ուելսն ու ԱՄՆ–ն։
Այն մասին, թե որքան լուրջ նշանակություն էր տալիս Իրանի իշխանությունն առաջնության ժամանակ ազգային թիմի հաջողությանը, կարելի է դատել բուն փաստից։ Ուելսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո իրանական ղեկավարությունը ուրախությունից ավելի քան 700 բանտարկյալի ազատեց։ Միայն կռահել կարելի է, թե ինչի կդիմեր Իրանը, եթե թիմը հաղթեր ԱՄՆ–ի հավաքականին։ Ի դեպ` Իրան–ԱՄՆ խաղն անվանեցին առաջնության գրեթե ամենաքաղաքականացվածը։
Մեսսին այլևս հանդես չի գա ֆուտբոլի աշխարհի առաջնություններում
Նման մակարդակի մրցաշարերի ժամանակ ամեն ինչ մանրակրկիտ մտածված է, և նույնիսկ ԱԱ–ի հեռարձակմանն են հատուկ նախապատրաստվում։ Այդ առումով առանձնացավ Չինաստանը։ Պարզվեց, որ Չինաստանի հեռուստատեսությունը խաղի ցուցադրության ժամանակ տրիբունաները մթնեցնում է։ Թվում է` ի՞նչ կապ ունի սա քաղաքականության հետ։ Պարզվում է` անմիջական։ Չէ՞ որ Չինաստանի միլիոնավոր քաղաքացիներ, որտեղ կրկին հակաքովիդային սահմանափակումներ էին կիրառվել, կարող էին տեսնել լեփ–լեցուն տրիբունաները, առանց դիմակի նստած մարդկանց, որոնք վայելում են խաղն ու հակաքովիդային որևէ սահմանափակման մասին չեն մտածում։ Իսկ դա կարող է երկրի ներսում բողոքի ալիք բարձրացնել, ինչից էլ վախենում են ՉԺՀ–ի իշխանությունները (Ուրումչիում կողպված բնակելի տանը բռնկված հրդեհից հետո, որի հետևանքով մարդիկ զոհվեցին, այդ միջոցառումները մեղմվեցին, – հեղինակ)։

Սա մեծ խաղ է, տղե՛րք

Ֆուտբոլն անտարբեր չի թողնում ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև աշխարհի ուժեղներին, և դիկտատորներն այստեղ բացառություն չեն։ Այսպես, օրինակ, պատմաբանները մինչ օրս վիճում են, թե որ թիմին էր ժամանակին երկրպագում Բենիտո Մուսոլինին։ Առավել հաճախ հիշատակվում է «Լացիո» ակումբը, թեև ոմանք էլ նշում են «Ռոման» կամ «Բոլոնիան»։ Ինչևէ, հենց «Լացիոյի» երկրպագուներն են տրիբունաներում կախում Մուսոլինիի դիմանկարներն ու վանկարկում` «դուչե»։ Հենց նրա օրոք ֆուտբոլն Իտալիայում ազգային մարզաձև դարձավ։ Եվս մեկ հետաքրքիր դետալ. մինչ օրս «Լացիո» ակումբում սևամորթ խաղացողների գրեթե անհնար է հանդիպել։
Իսկ ահա Ֆրանսիսկո Ֆրանկոյի ակումբը համարվում էր Մադրիդի «Ռեալը», թեև սկզբում գեներալը երկրպագում էր «Ատլետիկոյին»։ Բայց պետք է խոստովանել, որ հարցն այստեղ սպորտը չէ. Ֆրանկոն աշխարհում ամենից շատ սիրում էր նրանց, ում հաջողվում էր հաջողության հասնել։
Այսօր պետությունների և կառավարությունների ղեկավարները ևս հետևում են ֆուտբոլային իրադարձություններին` անդադար մեկնաբանելով առաջնության խաղերը։ Ինչպես իրանցիների նկատմամբ հաղթանակից հետո հավաքականի խաղացողներին շնորհավորելիս ասաց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` սա մեծ խաղ է, տղե՛րք։
Ֆրանսիայի և Բրիտանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնն ու Ռիշի Սունակն առաջնության քառորդ եզրափակիչում իրենց հավաքականների խաղից առաջ Twitter–ում միմյանց հասցեին սուր արտահայտություններ հնչեցրին։
Դեռ խաղից առաջ Մակրոնը վստահություն հայտնեց, որ ֆրանսիացիները կհաղթեն` խոստանալով ներկա գտնվել առաջնության կիսաեզրափակիչի և եզրափակիչի խաղերին։ Սունակն էլ զուտ համեստորեն հույս հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահին շնորհավորելու առիթ չի ունենա։
Արդյունքում գալլական աքաղաղը կտցահարեց անգլիական առյուծին` չնայած երկու 11–մետրանոցներին։ Մակրոնն իսկապես ժամանեց Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների մասնակցությամբ կիսաեզրափակչի խաղին։ Ինքնատիպ այս «ճակատամարտում» ֆրանսիացիները կասեցրին ֆուտբոլային «մավրերի» առաջխաղացումն ու եզրափակիչ դուրս եկան։

VAR–ին հարցեր չկան

Մեծ սպորտը ցնցող դոպինգների հետ կապված սկանդալների մասին այսօր չեմ գրի։ Չեմ գրի նաև այն մասին, որ հավաքականները հեռացվում են միջազգային մրցումներին մասնակցությունից, այն մասին, որ նրանց ստիպում են հանդես գալ առանց դրոշը ցուցադրելու և արգելում կատարել օրհներգը։ Չէ՞ որ այդ ամենը քաղաքականություն չէ։
Դառնալով ֆուտբոլի աշխարհի առաջնությանը` նշենք միայն, որ նույնիսկ հեղինակավոր այդ մրցաշարի անցկացման վայրի ընտրությունը մի շարք կոռուպցիոն սկանդալների տեղիք տվեց ինչպես ֆուտբոլային չինովնիկների, այնպես էլ եվրոպացի պաշտոնատար անձանց շարքում։ «Կատարգեյթի» շրջանակում արդեն իսկ ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլին, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի գլխավերևում սև ամպեր են կուտակվում։ Սակայն այս մասին դեռ շատ կխոսվի։
Աշխարհի այս առաջնության սենսացիան դարձավ Մարոկկոյի կիսաեզրափակիչ դուրս գալը (աֆրիկական երկիր, Մաղրիբի մարգարիտ)։ Մարոկկոն, ինչպես և Կատարը, ընդգրկված է արաբական պետությունների Լիգայում։ Իսկ ահա եզրափակիչում կխաղան Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։ Այն, որ երկու թիմերն էլ արժանի են եզրափակիչում հանդես գալուն, կասկածից վեր է, սակայն այստեղ մի փոքրիկ նրբություն կա` այդ հավաքականների աստղերը` Մբապպեն և Մեսսին, խաղում են «Պարի Սեն–Ժերմենի» ակումբում, որի սեփականատերերը... կատարցիներ են։
«Կարծում եմ՝ շատ գոլեր կլինեն». Մակրոնը հայտնել է ԱԱ-2022-ի եզրափակիչի իր ֆավորիտին
Ինչ վերաբերում է մրցավարությանը, ապա դժգոհություններ այստեղ միշտ են եղել` և՛ VAR–ի հետ, և՛ առանց դրա։
Բուն VAR–ին հարցեր չկան։ Այն միայն պատկեր է ցուցադրում, իսկ այդ պատկերը կրկին մարդն է, չէ՞,մեկնաբանում։ Արդյունքում տուգանայինի ժամանակ ձեռքով խաղը մի դեպքում 11–մետրանոց է, մյուս դեպքում` ոչ։ Ու այնպիսի ցանկություն է առաջանում մրցավարներին հիշեցնելու ոսկե այն կանոնը` «Չես կարողանում օգնել, գոնե մի՛ խանգարիր»։
Եթե թեթև աթլետիկան անվանում են սպորտի թագուհի, ապա ֆուտբոլն անկասկած թագավորն է։ Ու մեզ թվում է, որ առաջիկայում թագավորին պետությունների ղեկավարներից միայն Մակրոնը չէ, որ ներկայանալու է։
Լրահոս
0