00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամանորյա զեղչեր. ինչին պետք է ուշադրություն դարձնի սպառողը, և ինչից զգուշանա տնտեսվարողը

© Sputnik / Aram NersesyanԽանութի ցուցափեղկ
Խանութի ցուցափեղկ - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2022
Խանութի ցուցափեղկ
Բաժանորդագրվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի խոսքով` իրենք անբարեխիղճ տնտեսավորողների դեմ պայքարելու համար բավարար գործիքակազմ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Նախատոնական օրերին գրեթե բոլոր խանութները պատվել են զեղչերի և ակցիաների մասին ազդարարող գովազդներով, իսկ սպառողները թերահավատորեն են մոտենում այդ զեղչերին։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` չնայած սպառողներն իրազեկված են, նրանց խաբելը շատ դժվար է, բայց եթե զեղչերի հետ կապված խախտումներ կնկատեն, կարող են դիմել հանձնաժողովին։
Մարկոսյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ ապրանքը փորձել են զեղչի անվան տակ սովորականից բարձր գնով վաճառել կամ «զեղչերը» տարիներ են տևել։ Այս ամենը կարգավորելու համար էլ 2022-ի հուլիսի 7-ին լրացումներ են արվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրով ավելի քան 2 մլրդ դրամի գործարք է արվել. նախարար
«Դրանցով կարգավորվեցին ակցիաներին վերաբերող հարաբերությունները, ինչի մեջ են մտնում նաև զեղչերը։ Փոփոխության նպատակն է վերականգնել հասարակության և տնտեսվարողների հավատը զեղչի նկատմամբ։ Եթե մարդկանց փողոցում հարցնեք, թե ինչ է զեղչը, կասեն, որ այն ամեն ինչ է, բացի գնային փոփոխությունից»,– ասաց Մարկոսյանը։
Նրա խոսքով` եթե մարդիկ չեն հավատում զեղչերին, բարեխիղճ տնտեսվարողները չեն կարողանում այս գործիքը կիրառել։
Մասնագետը տոներից առաջ հիշեցրեց օրենքում կատարված այն փոփոխությունները, որոնք պարտավոր են պահպանել տնտեսվարողները, ըստ այդմ` ակցիաներ կարող են իրականացվել մինչև 3 ամիս ժամկետով, իսկ որևէ ապրանքի վրա զեղչ կիրառելու դեպքում պետք է դրա վրա նշված լինի նախորդ գինը։
Բացի այդ, եթե որևէ խանութի ցուցափեղկին կլինի «Մինչև 50 տոկոս զեղչ» արտահայտությունը, ապա «մինչև» բառը կարող է ամենաքիչը «50 տոկոսի» կեսի չափ փոքր լինել։ Իրազեկման մեջ պետք է նշված լինի, թե ինչին է զեղչը վերաբերում, հակառակ դեպքում այն կտարածվի ամբողջ տեսականու վրա, ուստի սպառողը կարող է ցանկացած ապրանք պահանջել զեղչով։ Եթե զեղչը կիրառվում է յուրաքանչյուր 3-րդ ապրանքի վրա, տնտեսվարողը պարտավոր է տեղեկացնել այդ մասին։ Իսկ երբ ակցիա է արվում և ասվում է, որ մեկ ապրանք գնելու դեպքում նվեր կտան, չի կարելի ապրանքի գինն այնքան բարձրացնել, որ ստացվի` սպառողը նվերն էլ է գնում։
Ինչո՞ւ են բարձրացել բնակարանների գները. կադաստրում դա ՌԴ–ից տեղափոխվածների հետ չեն կապում
«Օրենքն ընդունելուց հետո ունեցել ենք 2 պատասխանատվության միջոցի կիրառում, իսկ հիմա մեծ քանակի վարույթներ ուսումնասիրության փուլում են, որպեսզի հասկանանք` կան խախտումներ, թե ոչ։ Ի դեպ, վարույթների մեջ կան դեպքեր, որոնք հենց սև ուրբաթին են վերաբերում։ Եթե ուզում ենք զեղչերի նկատմամբ հավատը վերականգնել, աշխատանք է պետք տանել»,–ասաց Մարկոսյանը։
Միաժամանակ նա վստահեցրեց, որ հանձնաժողովն այս ամենի դեմ պայքարելու համար բավարար գործիքակազմ ունի։ Կարող են մշտադիտարկում անել` տեսագրելով ամբողջ գործընթացը։ Այսինքն` բոլոր այն տնտեսվարողները, որոնք կմտածեն, թե պահը կանցնի, և իրենց արածը չի նկատվի, կարող են մոռանալ դրա մասին։ Բացի այդ, հանձնաժողովն ակտիվ համագործակցում է սպառողների հետ, ուստի տնտեսվարողի համար դժվար է ոլորտում մի բան անել և չբացահայտվել։
Լրահոս
0