Աննա Վարդապետյանը փոխել է Արմավիրի մարզի դատախազին

© Photo : official site of the Prosecutor General's office of RAԱննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աննա Վարդապետյանը հին դատախազին պաշտոնանկ անելու ու նորին նշանակելու որոշումները ստորագրել է նույն օրը։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժինը։
Որոշումը կայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հրամանը տրվել է դեկտեմբերի 16-ին։
Վարդապետյանի մեկ այլ հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սարգսյանը փոխադրվել և նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։
Լրահոս
0