00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հողմային էներգետիկայի զարգացման համար անհրաժեշտ է ցամաքային բաց ճանապարհ. փորձագետ

© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիքի մարզ, հողմակայան
Գեղարքունիքի մարզ, հողմակայան - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2022
Բաժանորդագրվել
Ասիական զարգացման բանկը պատրաստ է 900 000 դոլար տրամադրել Հայաստանի հողմաէներգետիկ պոտենցիալի հետազոտման համար։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում հողմային էներգետիկայի զարգացման հեռանկարը բարդ իրագործելի է, քանի որ այն պահանջում է հաղորդակցման բաց ուղիներ, տրանսպորտային ու լոգիստիկ շղթաների անարգել աշխատանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱԿ–ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը` անդրադառնալով Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հողմակայանների նոր նախագծերի մշակման ծրագրին։
«Լավատեսական ապագայում, երբ բաց կլինեն տրանսպորտային հաղորդակցման այն ուղիները, ինչը կարևոր նշանակություն ունի հողմային էներգետիկայի համար, ցանցային հողմաէներգետիկան կարող է ընդհանուր հաշվեկշռում 5-10 տոկոս արտադրանք ապահովել։ Բայց դա միայն այն դեպքում, երբ հաղորդակցման ուղիները բաց կլինեն և հնարավոր կլինի խելամիտ գնի սահմանում Հայաստան տեղափոխել 30-35 մ երկարությամբ թիակներ, ծանր աշտարակներ և այլ սարքավորումներ»,– ասաց Մարջանյանը։
Այն, որ Հայաստանում կան հողմային էներգետիկայի զարգացման համար անհրաժեշտ բնակլիմայական պայմաններ, տարիներ առաջ հաստատվել է Հոլանդիայի հետ համատեղ իրականացված հողմաէներգետիկ ծրագրով։ Ծրագիրը ղեկավարած փորձագետը փաստում է, որ Հայաստանի հողմաշատ տարածքները հիմնականում լեռնանցքներն են, մասնավորապես Նախիջևանի սահմանին գտնող Բիչանակի լեռնանցքը, Սոթքի լեռնացքը, Բազումի լեռնաշղթայի Պուշկինի լեռնանցքը և Գյումրիից հյուսիս–արևմուտք գտնվող Քարախաչի լեռնանցքը։
Արա Մարջանյանն արձանագրում է, որ դրանցից երկուսն այժմ ադրբեջանական ԶՈւ–ի կրակոցների ներքո են, ուստի որևէ ծրագիր այդտեղ հնարավոր չէ իրականացնել։ Պուշկինի լեռնանցքում արդեն իսկ գործում է տարածաշրջնում առաջին` «Լոռի 1 » հողմակայանը։
«Պոտենցիալ զարգացման տեսանկյունից Հայաստանի թիվ մեկ տարածքը Քարախաչի լեռնանցքն է, որի աշխարհագրական ու բնակլիմայական պայմանները թույլ են տալիս մոտավորապես 100 ՄգՎտ հզորություն ապահովել»,– ասաց Մարջանյանը։
2500 մետր բարձրության վրա. հողմային կայանները`Արցախից Երևան նոր ճանապարհի փարոս
Բացի այդ, հողմակայանների աշտարակների, թիակների Հայաստան ներկրումից բացի լուրջ խնդիր է նաև դրանց տեղափոխումը բարձրալեռնային տարածք, որտեղ չկան ճանապարհներ։
Էկոլոգիապես ամենաանվնաս էներգիայի այս տեսակն այսօր որքան էլ նախընտրելի, բայց և ամենաթանկարժեքն է։ Հայաստանում հողմակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ներկայում 41-43 դրամ է։ Համեմատության համար նշենք, որ խոշոր ՀԷԿ–երի էլեկտրաէներգիայի սակագինը 10-25 դրամի շրջանակում է։
Բոլոր թեր և դեմ կողմերի հանրագումարի արդյունքում Արա Մարջանյանը եզրակացնում է, որ հողմային էլեկտրակայանները ՀՀ էներգետիկ շղթայում բացառապես փոխլրացնող նշնակություն ունեն և չեն կարող հիմնարար նշանակություն ունենալ։
Տարիներ անց Գեղարքունիքը ծածկված է լինելու արևային վահանակներով ու հողմակայաններով
Ընդհանուր առմամբ` Հայաստանում այսօր կա 4 հողմակայան` Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ընդհանուր 4.2 ՄգՎտ դրվածքային հզորությամբ։ Եվ մեկ կայան` 4.4 ՄգՎտ հզորությամբ, այս պահին կառուցվում է Գեղարքունիքի մարզում։
Էներգետիկայի հայկական գործակալության ծրագրերի ղեկավար Սոնա Աթայանը Sputnik Արմենիային հայտնեց, որ 2003թ–ին ԱՄՆ վերականգնվող էներգետիկայի լաբրատորիայի կողմից Հայաստանում կատարված ուսումնասիրության արդյունքում ստեղծվել է ՀՀ հողմաէներգետիկ պաշարների ատլասը, որի համաձայն տնտեսապես շահավետ հողմակայանների պոտենցիալ հզորությունը գնահատվում է շուրջ 450 ՄգՎտ կամ տարեկան շուրջ 1.26 մլրդ Կվտ/ժամ էլեկրաէներգիայի արտադրություն։
Հողմային էլեկտրաէներգիայի մասնաբաժինն այսօր ՀՀ էներգետիկ համակարգում չափազանց ցածր է` շուրջ 1 տոկոս։ 2020-41թթ–ի էներգետիկ ռազամավարության համաձայն` նախատեսվում է մինչև 2041թ–ն այդ պոտենցիալը հացնել 500 ՄգՎտ–ի։
Հիշեցնենք` Ասիական զարգացման բանկն օրերս հայտնել էր, որ պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում նոր հողմակայանների նախագծերի մշկման աշխատանքները։ 900 000 դոլարի դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է 2 տարվա ընթացքում մանրամասն ուսումնասիրել ու տնտեսական հաշվարկներ կատարարել հողմային էներգետիկայի զարգացման տեսանկյունից առավել հեռանկարային համարվող հայաստանյան շուրջ 30 տարածքներում, այդ թվում` Քարախաչի լեռնանցքում, Աշոցք և Տաշիր քաղաքների միջև ընկած հատվածում, Սիսիանի լեռնանցքի` Անգեղակոթ գյուղից քիչ հեռու գտնվող հատվածում, Մաստարա գյուղի մոտ` Արագած լեռան լանջին։
Լրահոս
0