00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարձրակրունկներով դեֆիլե և զինվորական կոշիկներով վազք. հայ մոդելները` ՈՄԱ-ի դասընթացներին

© Photo : provided by Armine HarutyunyanԱրմինե Հարությունյան
Արմինե Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2022
Արմինե Հարությունյան
Բաժանորդագրվել
ՀՀ–ում ավելի քան 1000 կին է հրաձգության և ինքնապաշտպանության դասընթացներ անցել։ Ապագա կուրսանտների թվում ոչ միայն տնային տնտեսուհիներ են և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այլև շոու բիզնեսից հայտնի դեմքեր։

Վիկտորյա Պիսարենկո, Sputnik Արմենիա

Հայաստանում տղամարդկանց համար զինվորական ծառայությունը պարտադիր է, սակայն այսպիսի անկայուն ժամանակներում աղջիկները ևս նետվում են ռազմական գործ սովորելու։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Երևանում սկսեցին կանանց գումարտակ ձևավորել։ Երկու տարի առաջ զինվորական հաշվառման երկար հերթում կարելի էր բավականին վառ կերպարներ տեսնել` գլամուրի սիրահարներից (երկար եղունգներով և աչք ծակող աքսեսուարներով) մինչև գլուխները գրեթե ամբողջությամբ սափրած կանայք։
Երկու տարի անց անվտանգության տեսանկյունից սահմանին ոչինչ չի փոխվել, եթե չասենք` վատացել է։ Ավելացել է նաև տագնապի աստիճանը բնակչության շրջանում, որը հիմնականում գիտակցել է «բազմոցային զորքերի» անզորությունը։ Շատերն ուզում են զինվորական հմտություններ ձեռք բերել, ինչը չէին կարող չողջունել հին կուրսանտները, որոնք հիանալի գիտակցում են ստեղծված իրավիճակի ամբողջ լրջությունը։
Կարծիք ձևավորող լինելն այնքան էլ հեշտ չէ։ Ավելի դժվար է թրենդ ստեղծելը։ Արմինե Հարությունյանն ինֆլյունենսեր է, հայտնի է որպես «Gucci-ի հայ մոդելը». նա որոշել է կարճաժամկետ (10-օրյա) դասընթացներ անցնել «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) դպրոցում: Հանուն դասերի ստիպված է եղել աշխատավայրում արձակուրդ վերցնել։
Արմինեի ոգևորությունը փոխանցվել է նաև նրա ընկերներին, որոնք առանց ժամանակ կորցնելու նույնպես գրանցվել են դասընթացներին։ Սեպտեմբերին ՈՄԱ-ում կանայք էին գերակշռում, ասես կոչը միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն էին լսել։
Հոկտեմբերի կարճաժամկետ դասընթացների ժամանակ, որոնց մասնակցում էր Արմինեն, կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը գրեթե հավասար էր, և շարքերում կարմիր այտերը խառնվում էին արտահայտիչ կնճռոտ դեմքերի հետ։ Այստեղ ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ են հավաքվում` տնային տնտեսուհիներ, ծրագրավորողներ, մարկետոլոգներ, ոճաբաններ, մոդելներ, դիզայներներ, մենեջերներ, անգամ կենսաինժեներներ։
Ինչ վերաբերում է Արմինեին, ապա նա առաջին հերթին ցանկանում էր յուրացնել ֆիզիկական և մարտավարական պատրաստության հմտությունները, ինչպես նաև գործնականում ծանոթանալ առաջին օգնության հիմունքներին: Ուսուցման ընթացքում նա ոգու տոկունություն և անսասան համառություն ցուցաբերեց։
© Photo : provided by Armine HarutyunyanԱրմինե Հարությունյան
Модель Армине Арутюнян на курсах VOMA - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
Արմինե Հարությունյան
Sputnik Արմենիայի թղթակիցը «տոկունության ստուգման» ականատեսն ու անմիջական մասնակիցը դարձավ։ Դասընթացների մասնակիցները հարգելի պատճառով երկու «բացակա» ստանալու հնարավորություն ունեին: Սակայն չնայած բարձր ջերմությանը (մրսածության հետևանքով, որն այս սեզոնին արդիական է), եղանակային պայմաններին և մի շարք այլ կողմնակի գործոններին` Արմինեն ամբողջությամբ անցավ «ծառայությունը»։ Իսկ դա ոչ ավել, ոչ պակաս օրական չորս ժամ է, 10 օր` առանց հանգստյան օրերի: Ընդհանուր ստացվում է 40 ժամ: Գումարած ճանապարհի ժամանակը, հագուստը փոխվելը, մարզչի հետ խոսելը և այլ մանրուքներ: Այսինքն` լիարժեք ութժամյա աշխատանքային շաբաթ է ստացվում։
Մոդելին չէին շփոթեցնում ո՛չ եղանակային պայմանները, ո՛չ փոշու ու կեղտի հետ մշտական շփումը։ Բոլորի հետ հավասար Արմինեն սողում էր թաց գետնին, առաջին օգնության դասերի ժամանակ մրսում վրանում և ինքն իրեն ստիպելով 30 և ավելի ձգում անում։ Երբեմն, որպես պատիժ սխալ կատարված վարժության համար, ստիպված էր լինում նաև լրացուցիչ ֆիզիկական վարժությունների դիմանալ։
Մարզիչները նրա համար բացառություններ չէին անում։ Մասնակիցները մի մեծ, անբաժանելի թիմ էին։ Մեկը սխալվեց` պատասխան են տալիս բոլորը։ Առանց բացառության։ Եվ այո՛, հայ աղջիկները ցեխից չեն վախենում։
Նույն դասընթացներին է մասնակցել նաև «Միսս տիեզերք» մրցույթի մասնակից Նանե Ավետիսյանը։ Ֆիզիկական պատրաստության իր հաջողությունների մասին նա ակտիվ գրում էր «Ինստագրամ» սոցիալական ցանցում։ Ավելին` հայ գեղեցկուհու ձեռքբերումները մեծ աղմուկ բարձրացրին Ֆրանսիայում։ Մասնավորապես ֆրանսիական «Brut» պարբերականը հրապարակեց Նանեի բացառիկ հարցազրույցը։
Գոյատևման դասընթացներ անցնելու հիմնական դրդապատճառներից մեկը ինքնապաշտպանության բնազդն է: Դրան գումարվում է հայրենասիրությունը, որը, ըստ էության, բավականին բազմակողմանի հասկացություն է։ Յուրաքանչյուրը դա յուրովի է մեկնաբանում։ Այնուամենայնիվ, այս բաղադրիչները միասին հենց այն երկրորդ շունչն են տալիս, որը բացարձակապես բոլորին է պետք: «Մենք ենք, մեր սարերը»:
Պետք է ամեն ինչի պատրաստ լինել. ՀՀ քաղաքացիների հրաձգության պարապմունքի լուսանկարները
Լրահոս
0