00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեկորդներով լի խաղ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը Արգենտինան է

© AP Photo / Manu FernandezԱրգենտինայի հավաքականը ԱԱ–ում
Արգենտինայի հավաքականը ԱԱ–ում - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2022
Արգենտինայի հավաքականը ԱԱ–ում
Բաժանորդագրվել
Մինչև ԱԱ-2022-ը, միայն 2 հավաքականի էր հաջողվել մունդիալներում 2 անգամ անընդմեջ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1934 և 38 թթ.-ին նման հաջողության էր հասել Իտալիայի հավաքականը, իսկ 1958 և 1962 թթ. երկու անգամ անընդմեջ Մունդիալի հաղթող դարձել էր Բրազիլիան։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կատարում ընթացող Մունդիալ 2022–ի հաղթողը դարձավ Արգենտինայի հավաքականը։
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, միայն խաղադաշտ դուրս գալով, աշխարհի առաջնության եզարփակիչում արդեն սահմանեց ռեկորդ։ Աշխարհի առաջնություններով Մեսսին ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է՝ 26 հանդիպում։ Բայց հանճարեղ արգենտինացուն չէր բավականացնում միայն աշխարհի չեմպիոնի կոչումը։ Մնացած բոլոր հնարավոր տիտղոսները Մեսսին արդեն նվաճել էր։
© AP Photo / Natacha PisarenkoԱնխել Դի Մարիան գոլից հետո
Аргентинец Анхель Ди Мария празднует забитый второй гол своей команды во время финального матча чемпионата мира по футболу между сборными Аргентины и Франции (18 декабря 2022). Лусаиль - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2022
Անխել Դի Մարիան գոլից հետո
Եզրափակիչ խաղում Մեսսիի ներկայությունը, ոչ միայն կարևոր էր արգենտինացիների, այլև ամբողջ աշխարհում նրա երկրպագուների բազմամիլիոնանոց բանակի համար։ Մեսսին խաղադաշտում էր, ու խաղի 23-րդ րոպեին, 11-մետրանոցով առաջ մղելով Արգենտինայի ընտրանուն, Լեոն աշխարհի առաջնություններում խփած գոլերի թվով հասավ լեգենդար Պելեին՝ 12-ական գոլ։
Մեսսիի հաջողությունը շատ ոգևորեց Արգենտինայի հավաքականին, ու առաջին կեսում Անխել դի Մարիան կրկնապատկեց «ալբիսելեստեի» առավելությունը։
© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԼիոնել Մեսսին Ֆրանսիայի դեմ խաղում
Лионель Месси радуется забитому мячу в финальном матче чемпионата мира по футболу между сборными Аргентины и Франции (18 декабря 2022). Лусаиль - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2022
Լիոնել Մեսսին Ֆրանսիայի դեմ խաղում
Դիդյե Դեշամը զգաց, որ իր թիմում մի բան այն չէ ու մինչև ընդմիջում արդեն երկու փոփոխություն կատարեց։ Բայց երկու գնդակի առավելությունը Լիոնել Սկալոների թիմն առաջին կեսից հետո պահպանեց։
Երկրորդ խաղակեսում միգուցե գնդակին ավելի շատ էին տիրում էին ֆրանսիացիները, բայց երկար ժամանակ Դիդյե Դեշամի թիմին ոչինչ չէր հաջողվում։ Խաղը կտրուկ լարվեց հանդիպման 80-րդ րոպեին, երբ Ֆրանսիան վաստակեց 11-մետրանոցի իրավունք, ու Կիլիան Մբապեն կրճատեց հաշվի տարբերությունը՝ 2:1: Եվ դա այնքան ոգևորիչ էր Ֆրանսիայի ու այնքան ցնցող Արգենտինայի համար, որ ընդամենը մեկ րոպե անց նույն Մբապեն խփեց իր երկրորդ գոլը եզրափակիչում, ու հաշիվը դարձավ 2:2:
© AP Photo / Natacha PisarenkoԿիլիան Մբապեն գոլ խփելիս
Нападающий сборной Франции Килиан Мбаппе празднует забитый с пенальти третий гол своей команды во время финального матча чемпионата мира по футболу между сборными Аргентины и Франции (18 декабря 2022). Лусаиль - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2022
Կիլիան Մբապեն գոլ խփելիս
Հիմնական ժամանակի վերջին վայրկյաններին փայլեց Ուգո Լյորիսը, որը կարողացավ փրկել իր թիմին Մեսսիի հարվածից հետո։ Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։
Երբ հանդիպման 109–րդ րոպեին Մեսսին ևս մեկ անգամ առաջ մղեց Արգենտինայի հավաքականին` գերազանցելով ԱԱ–ում Պելեի խփած գոլերի քանակին և հասնելով Ժուստ Ֆոնտենին, թվաց թե Արգենտինան շատ մոտ է չեմպիոնական տիտղոսին։
Բայց լրացուցիչ ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Մբապեն 11 մետրանոց հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը` 3։3։ Մբատեն էլ դարձավ ԱԱ–ի պատմության մեջ 2–րդ ֆուտբոլիստը, որը եզրափակչում դառնում է հետթրիքի հեղինակ։
© AFP 2024 / ODD ANDERSEN

Լիոնել Մեսսին բացում է ԱԱ եզրափակիչի հաշիվը

Լիոնել Մեսսին բացում է ԱԱ եզրափակիչի հաշիվը - Sputnik Արմենիա
1/5

Լիոնել Մեսսին բացում է ԱԱ եզրափակիչի հաշիվը

© AFP 2024 / FRANCK FIFE

Կիլիան Մբապեն գոլ խփելիս

Կիլիան Մբապեն գոլ խփելիս - Sputnik Արմենիա
2/5

Կիլիան Մբապեն գոլ խփելիս

© AP Photo / Thanassis Stavrakis

Լիոնել Մեսսին` Արգենտինայի հավաքականի երրորդ գոլի հեղինակ

Լիոնել Մեսսին` Արգենտինայի հավաքականի երրորդ գոլի հեղինակ - Sputnik Արմենիա
3/5

Լիոնել Մեսսին` Արգենտինայի հավաքականի երրորդ գոլի հեղինակ

© AFP 2024 / ODD ANDERSEN

Կիլիան Մբապեն դուբլ ձևակերպելիս

Կիլիան Մբապեն դուբլ ձևակերպելիս - Sputnik Արմենիա
4/5

Կիլիան Մբապեն դուբլ ձևակերպելիս

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոց

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը բաց է թողնում 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը բաց է թողնում 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ - Sputnik Արմենիա
5/5

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը բաց է թողնում 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ

1/5

Լիոնել Մեսսին բացում է ԱԱ եզրափակիչի հաշիվը

2/5

Կիլիան Մբապեն գոլ խփելիս

3/5

Լիոնել Մեսսին` Արգենտինայի հավաքականի երրորդ գոլի հեղինակ

4/5

Կիլիան Մբապեն դուբլ ձևակերպելիս

5/5

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը բաց է թողնում 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ

Հաղթողը որոշվեց 11–մետրանոց հարվածաշարով։ Ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները, որոնք 3–րդ անգամ (1978, 1986 թթ) նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը։
Լրահոս
0