00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ. Զասը՝ Լաչինի միջանցքի բացման կարևորության մասին

© Photo : Սամվել ԹավադյանԼաչինի միջանցքը
Լաչինի միջանցքը - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2022
Լաչինի միջանցքը
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարծիքով՝ անհրաժեշտ է մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորություն տալ։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ։ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։
Նշենք, որ Զասին հարց հղեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հասցեին սադրանքների և ագրեսիվ գործողությունների մասին։
Ի պատասխան նա նշեց, որ առաքելությունը, որը կատարում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, շատ կարևոր է ողջ Կովկասյան տարածաշրջանի համար։ Զասի խոսքով` խաղաղապահներն այնտեղ շատ կարևոր խնդիրներ են լուծում։
«Իհարկե, պետք է նշել այն բարդ պայմանները, որոնցում պետք է լուծել այդ հարցերը` սրված իրավիճակ, Լաչինի միջանցքի արգելափակումը։ Մեր կարծիքով, շատ կարևոր է ազատ տեղաշարժի հնարավորություն տալ մարդկանց, հումանիտար բեռներին, որպեսզի հասարակ քաղաքացիները զրկանքներ և դժվարություններ չունենան, առավել ևս ինչ-որ հումանիտար աղետ չլինի»,–- ասել է Զասը։
Նա հավելել է, որ բոլոր կողմերը պետք է օգնեն և շահագրգռված լինեն խաղաղապահների գործունեությամբ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0