00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլային գավաթի անհավանական արկածները

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցՖուտբոլի գավաթ
Ֆուտբոլի գավաթ - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2022
Ֆուտբոլի գավաթ
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ոգևորիչ էր։
Միգուցե հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության վերջին նիստում խոսվեց այն մասին, որ մեր երկրի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր։ Իհարկե, մեր իշխանություններն, ինչպես միշտ, գուշակությունների տեղ են թողել և չեն մանրամասնել, թե մեր ֆուտբոլիստները կոնկրետ ո՞ր մեդալները պիտի շահեն։
Բայց եթե հավակնում ենք դառնալ աշխարհի չեմպիոն, արդեն պիտի պատրաստ լինենք այն բանին, որ եթե շատ հապաղենք, կստանանք ոչ այն գավաթը, որը կիրակի օրը համբուրում էին Լիոնել Մեսսին և նրա թիմակիցները։ Կարո՞ղ եք կռահել, թե ինչու այն արձանիկը, որ ենթադրաբար շահելու ենք 2050 թվականին , ուրիշ է լինելու։
Ֆուտբոլային գավաթի արկածները
Այո՛, շատ ճիշտ եք, մոտ 15 տարուց ՖԻՖԱ-ն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի նոր գավաթ պատվիրել այն պարզ պատճառով, որ աշխարհի չեմպիոն դարձած երկրների անունները փորագրվում են գավաթի վրա, և հիմա արդեն այնտեղ ընդամենը մի քանի տեղ է մնացել։ Ի դեպ, այն մրցանակը, որով կիրակի օրը Կատարում պարգևատրվեցին արգենտինացիները, նույնպես այն գավաթը չէ, որը մոտ հարյուր տարի առաջ պատրաստվել էր աշխարհի չեմպիոնների հաղթանակը նշելու համար։ Այդ առաջին գավաթի հետ լուրջ քրեական պատմություններ են կապված։
Ինչպես հիմա, հիշում եմ՝ 1966 թվականի գարունն էր, մինչև աշխարհի առաջնությանը մնում էր ընդամենը մի քանի ամիս, Օպերայի հրապարակում ֆուտբոլ էինք խաղում՝ դպրոցական պայուսակները թողած Թումանյանի արձանի տակ։ Մեկ էլ լսեցինք. «Գողացե՜լ են, գողացե՜լ են»։ Կարծեցինք, թե մեր պայուսակներն են տարել, պարզվեց, որ անհետացել է աշխարհի գավաթը, որը ցուցադրվում էր Լոնդոնի Վեսթմինսթերյան դահլիճում։ Հանցագործին շատ արագ բռնեցին, պարզվեց՝ մանր գող է, որն ընդամենը ինչ-որ մեկի պատվերն էր կատարել, բայց գավաթը չկար ու չկար։ Այն մեկ շաբաթից հայտնաբերվեց, բայց գտավ ոչ թե Սքոթլանդ յարդի հազարավոր աշխատողներից որևէ մեկը, այլ այն շունը, որին ման ածելու էր դուրս բերել իր լոնդոնցի տերը։
Բրազիլացի մի պաշտոնյա այն ժամանակ հեգնանքով ասաց. «Չեմ հասկանում, թե ինչպես կարող էին ֆուտբոլի հայրենիքում՝ Անգլիայում, գողանալ ֆուտբոլային ամենապատվավոր մրցանակը, ա՛յ, մեզ մոտ՝ Բրազիլիայում, այնքան են սիրում ֆուտբոլը, որ նման բանը պարզապես բացառված է»։
Ինչպես ասում են՝ աչքով տվեց։ 1970 թվականին գավաթը հայտնվեց Բրազիլիայում, որը երրորդ անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել։ Դրանից դեռ քառասուն տարի առաջ Համաշխարհային ֆուտբոլային կազմակերպության ղեկավար լեգենդար Ժյուլ Ռիմեն այսպիսի կանոն էր մտցրել. այն հավաքականը, որն առաջինը երեք անգամ կարժանանա աշխարհի չեմպիոնի կոչմանը, իրավունք կունենա ընդմիշտ իր երկրում պահելու պատվավոր մրցանակը։ Եվ գավաթը տեղադրվեց Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի չհրկիզվող պահարանում՝ չկոտրվող ապակու հետևում։ Բոլոր մասնագետները համոզված պնդում էին՝ այսքան ապահով տեղ աշխարհի երեսին գոյություն չունի։
Մի հանգամանք հաշվի չէին առել՝ ապակին իսկապես հանգիստ կդիմանար նույնիսկ Կալաշնիկովից արձակած կրակահերթին, բայց այն երիզված էր երկու սանտիմետր լայնությամբ փայտով։ Հենց այդ փայտի մեջ անցքեր բացելով էլ կողոպտիչներն ի վերջո հանեցին ապակին և տարան գավաթը, որը մինչև հիմա էլ չի գտնվել։ Իհարկե, շատ դժվար է պատկերացնել, թե գողերն ինչպես պիտի վաճառեին ողջ աշխարհին հայտնի մրցանակը, և ուրեմն, ենթադրում են մասնագետները, այն կամ ձուլակտորների է վերածվել, կամ էլ, ինչո՞ւ չէ, պահվում է ինչ-որ մեկի մահճակալի տակ։ Չեք հավատում, բայց այդպես մի անգամ եղել է։
1938 թվականին աշխարհի առաջնությունը նվաճեցին իտալացիները, և գավաթը հայտնվեց Հռոմում։ Հիշեք, թե ինչ ժամանակներ էին՝ աշխարհն աննախադեպ աղետի շեմին էր, մինչև Երկրորդ աշխարհամարտի սկսվելը մնացել էր ընդամենը մեկ տարի։ Եվ որպեսզի աշխարհի գավաթը չընկնի Մուսոլինիի կողմնակիցների ձեռքը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Օտորինո Բարասին դուրս բերեց, այսինքն` փաստորեն գողացավ գավաթը բանկից և մի քանի տարի շարունակ պահեց այն սեփական մահճակալի տակ՝ կոշիկների համար նախատեսված ստվարաթղթե տուփի մեջ։
Դժվար է ասել, թե ինչպիսին էր լինելու պատիժը, եթե այդ տուփը հայտնաբերվեր, բայց բոլոր դեպքերում, համաձայնե՛ք, միանգամայն ճիշտ էր բրիտանացի ֆուտբոլիստ Բիլ Շանքլին, երբ պնդում էր. «Շատերը համոզված են, որ ֆուտբոլը կենաց և մահու խնդիր է։ Նրանք սխալվում են՝ ֆուտբոլը շատ ավելին է»։
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2022
Ֆրանսիայում ավելի քան 200 մարդու են ձերբակալել աշխարհի առաջնության եզրափակիչից հետո
Լրահոս
0