00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
2024 թվականի հայաստանցին. ինչպիսին է նա
18:06
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունաստանը սադրիչ ծրագիր է նախաձեռնել. ՌԴ ԱԳՆ-ն` Ս-300-ները Ուկրաինա ուղարկելու մասին

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2022
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ պայմանագրային պարտավորությունների խախտումն անխուսափելի հետևանքներ կունենա։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանը սադրիչ ծրագիր է նախաձեռնել` Ուկրաինային Ս-300-ներ փոխանցելով, Ուկրաինա ուղարկված ամբողջ ռազմական տեխնիկան կոչնչացվի Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով` վերջին ժամանակաշրջանում Հունաստանի ղեկավարությունն ավելի հաճախ է հայտարարում Կրետե կղզում տեղակայված Ս-300ՊՄՈՒ-1 զենիթահրթիռային համակարգերը Ուկրաինային հանձնելու պատրաստակամության մասին՝ պայմանով, որ դրա դիմաց ամերիկյան «Patriot» ՀՕՊ համալիրներ կստանա։
«Կիևի ռեժիմին Ս-300 և ռուսական/խորհրդային նմուշի հակաօդային պաշտպանության այլ միջոցներ մատակարարելու սադրիչ ծրագրերը համարում ենք բացահայտ թշնամական Ռուսաստանի նկատմամբ»,- ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
Դիվանագետի խոսքով՝ խոսքը վերաբերում է 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական համագործակցության մասին ռուս-հունական միջկառավարական համաձայնագրերի և 2013 թվականի դեկտեմբերի 3-ի ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման դրույթների կոպտագույն խախտմանը, որոնք արգելում են Հունաստան մատակարարված ռազմական տեխնիկայի վերաարտահանումը երրորդ կողմին՝ առանց Ռուսաստանի համաձայնության:
Նա ընդգծել է, որ պայմանագրային պարտավորությունների ոտնահարումն անխուսափելի հետևանքներ կունենա` չհաշված ՀՕՊ ոլորտում Հունաստանի պաշտպանունակության էական թուլացումը։
«Ոչ ոք չպետք է կասկածի, որ Կիևին ուղղված ամբողջ ռազմական տեխնիկան ժամանակին կոչնչացվի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից։ Քանի դեռ ուշ չէ, կարելի է հրաժարվել վտանգավոր մտահղացումից ։ Եվս մեկ անգամ զգուշացնում ենք հունական ղեկավարությանը պատասխանատվության մասին», - հավելել Է Զախարովան։
ՌԴ–ի և Ուկրաինայի խաղաղ բանակցությունների համար պայմաններ դեռ չեն ստեղծվել. Ստոլտենբերգ
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
ԱՄՆ-ն Ուկրաինային 275 մլն դոլարի պաշտպանական օգնություն կտրամադրի. Սպիտակ տուն
Լրահոս
0