00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հուսով եմ` լրամշակումից հետո Հայաստանի համար նախատեսված օգնության փաթեթը կընդունվի». Զաս

Բաժանորդագրվել
Ստանիսլավ Զասը նշեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր նպատակը կազմակերպության անդամ երկրների անվտանգության ապահովումն է, նրանց համախմբվածության բարձրացումը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուսով է, որ լրամշակումից հետո ՀՀ–ի համար նախատեսված օգնության փաթեթը կընդունվի։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ։
Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։

«Հույս ունեմ, որ լրամշակումից հետո 2 կարևոր փաստաթղթերի փաթեթային լուծման կհասնենք։ Խոսքը Հավաքական անվտանգության խորհրդի` ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումն է և ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունը` ի աջակցություն Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերի»,–ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Զասը խոսեց նաև սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ–ի օպերատիվության մասին։ Նա նշեց, որ սեպտեմբերի 13-ին թեժ մարտեր են եղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Նույն օրը պետությունների ղեկավարները առցանց ձևաչափով հավաքվել են Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջան անցկացնելու համար, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը: Զասը հիշեցրեց, որ անմիջապես որոշվել է Հայաստանում մոնիտորինգային առաքելություն իրականացնել։
Նա նշեց, որ մեկ օր անց ինքնաթիռն անձնակազմով վայրէջք է կատարել Երևանում։ Հետագա իրադարձությունները, ըստ Զասի, վկայում են, որ ՀԱՊԿ-ը կարող է արագ և արդյունավետ աշխատել։
Զասի խոսքով` առաքելության աշխատանքի արդյունքում նախապատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի «ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը, որը քննարկվել է նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։
Ըստ նրա` ստեղծված պայմաններում ՀԱՊԿ-ի գլխավոր նպատակը կազմակերպության անդամ երկրների անվտանգության ապահովումն է, նրանց համախմբվածության բարձրացումը: Ընդ որում` այս առումով նախկինի պես առաջնահերթ են քաղաքական-դիվանագիտական միջոցները։
Առանց գնահատականի ՀԱՊԿ–ի օգնությունը կնշանակի ընդունել սահմանային ստատուս քվոն. Փաշինյան
Զասը հավելեց, որ 2022-ը ՀԱՊԿ երկրների համար բարդ տարի էր, նախ` Ղազախստանի դեպքերը, հետո ՌԴ-ի հատուկ օպերացիան, իսկ սեպտեմբերին արդեն հայ–ադրբեջանական բախումներն էին, երբ 2 օրվա մարտերի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին. «Մենք լուրջ մարտահրավերների բախվեցինք, որոնք պահանջում էին նորովի մոտենալ ստեղծված իրավիճակին և օպերատիվ քայլեր ձեռնարկել»։
Նրա խոսքով` ՀԱՊԿ–ի պատմության մեջ առաջին անգամ նախորդ տարի ռեկորդային թվով նիստեր են գումարվել` մեկ տարում 5 նիստ։
Արևմուտքը համառորեն սեպ է խրում Մոսկվայի և Երևանի համագործակցության ձևաչափի մեջ. Գոնչար
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0