Ապարան-Երևան ճանապարհին մեքենայում հայտնաբերված ոչ սպանդանոցային միսը կոչնչացվի

Հայտնաբերված մսեղիքը - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միսը տեղափոխող անձի վերաբերյալ արձանագրություն է կազմվել։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները Արագածոտնի մարզի Ապարան-Երևան ավտոճանապարհին մեքենայում հայտնաբերել են 9 գլուխ տավարի մսեղիք` 1200 կգ քաշով, որը տեղափոխվում էր առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
ՍԱՏՄ աշխատակիցները կանխել են մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը դեպի իրացման ցանց:
Բակային մորթից առաջացած մսեղիքը չի հայտնվի շուկայում. Ավետիսյանը` սպանդանոցների մասին
Տեսուչը արձանագրություն է կազմել տեղափոխող անձի վերաբերյալ, որը կենթարկվի վարչական պատասխանատվության:
Հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագիր է տրվել:
https://www.facebook.com/snund.am/posts/pfbid02jKtmpQ2re2jvRcPHX16yVv1NKhagsaTQHn1nnujDVDJwBAGCrshcZyeTC5aHtoGRl
Լրահոս
0