00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
ՄԵՆՔ
Զրույց ալտահար, արվեստագիտության թեկնածու Վաչե Հովեյանի հետ
06:30
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Արցախի շրջափակումը ևս մեկ շաբաթ շարունակվի, ծայրահեղ իրավիճակի կհանգեցնի. պատգամավոր

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Տիգրան Աբրահամյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավոր խոսքով՝ ոչ միայն ՌԴ–ից, այլև միջագային հանրության կողմից է ստեղծված իրավիճակին արձագանքը ոչ համահունչ, հետևաբար պետք է ոչ թե մտածել բոլորի հետ հարաբերությունները խզելու մասին, այլ պետք է ճիշտ աշխատել գործընկեր երկրների հետ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Եթե Արցախի շրջափակումը շարունակվի ևս մեկ շաբաթ, դա կբերի ծայրահեղ իրավիճակի։ Պահանջներ կարող են հնչեցվել դեսպանատներին, ՌԴ–ին, որը պատասխանատու է այդ կյանքի ճանապարհի անխափան շահագործման համար, բայց առաջին հերթին պատասխանատվություն ունի ՀՀ իշխանությունը։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ հարցին` Աբրահամյանը նշեց.
«Գլխավոր խնդիրն է հասկանալ, որ եթե ՌԴ–ն իր ֆունկցիան չի իրականացնում և որևէ փուլում ոչ էֆեկտիվ է գործում, ապա ո՞վ պետք է զբաղվի Արցախում ապրող մեր հայրենակիցների ճակատագրով, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Արցախում, կարող է վաղը տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում։ Աստված չանի մենք հասնենք այդ կետին և ասենք՝ ՀՀ–ն չունի հնարավորությունը և ռեսուրս տվյալ մարզում անվտանգություն ապահովելու։ Այդ ժամանակ էլ կառաջանա Հայաստանում տեղակայված ՌԴ 102–րդ ռազմաբազայի խնդիր»,–ասաց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավոր խոսքով` ոչ միայն ՌԴ–ից, այլև միջագային հանրության կողմից արձագանքը ոչ համահունչ է ստեղծված իրավիճակին, հետևաբար, նրա խոսքով, պետք է ոչ թե մտածել բոլորի հետ հարաբերությունները խզելու մասին, այլ պետք է ճիշտ աշխատել գործընկեր երկրների հետ։
Աբրահամյանը կարևորում է նաև տվյալ իրավիճակի պատասխանատու ՀՀ իշխանությունների գործունեությունը. ի՞նչ է անում Հայաստանը Արցախում ապրող հայրենակիցների համար։ Աբրահամյանն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունը չի կարող ուղղակի մի կողմ քաշվել և սահմանափակվել միջազգային հանրությանն ուղղված նամակներով։
«Որքան էլ Լաչինի միջանցքում կատարվողը քննարկում են հումանիտար ճգնաժամի տեսանկյունից, պետք է գիտակցել, որ սա առաջին հերթին քաղաքական խնդիր է, որ սա առաջին հերթին անվտանգային խնդիր է, որովհետև եթե նույնիսկ միջանցքում անխափան երթևեկությունը վերականգնվի, դրանով խնդիրը չի լուծվելու»,–ասաց պատգամավորը։
Ադրբեջանի «բնապահպաններն» ապօրինի ստուգումներ են անում Լաչինի միջանցքում. Մարուքյան
Ըստ նրա, Ադրբեջանը երեք նպատակ ունի Լաչինի միջանցքը փակելով։ Նախ՝ դադարեցնել Արցախում բյուջետային մուտքեր և աշխատատեղեր ապահովող հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությունը, ապա վերահսկել Հայաստանը Արցախին կապող ճանապարհը՝ առաջին հերթին բեռնափոխադրումների նկատմամբ։ Եվ երրորդը` Ադրբեջանը փորձում է Հայաստանից ստանալ Լաչինի միջանցքի նման միջանցք, այսինքն «Զանգեզուրի միջանցքը», որը չլինի ՀՀ վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0