https://armeniasputnik.am/20221220/irany-husvov-e-vor-lachini-mijancqi-shurj-steghtsvats-iravitshaky-arag-kkargavvorvi-52894425.html
Իրանը հուսով է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն արագ կկարգավորվի
Իրանը հուսով է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն արագ կկարգավորվի
Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է, որ անհարկի լարվածություն չլինի։ 20.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-20T16:53+0400
2022-12-20T16:53+0400
2022-12-20T16:59+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ադրբեջան
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1f/47555958_0:84:1600:984_1920x0_80_0_0_c936296d6c65519395d8d8425beba0e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Իրանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի հարցը արագ կկարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։Քանաանին նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը անհարկի լարվածության բացառում է պահանջում:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1f/47555958_89:0:1512:1067_1920x0_80_0_0_34e8aa238dfe5ba92e977eed86951150.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
Իրանը հուսով է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն արագ կկարգավորվի
16:53 20.12.2022 (Թարմացված է: 16:59 20.12.2022) Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է, որ անհարկի լարվածություն չլինի։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Իրանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի հարցը արագ կկարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Իրանը միշտ շեշտը դրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի խաղաղ կարգավորման վրա։ Հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների լիարժեք կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին»,- ասել է նա։
Քանաանին նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը անհարկի լարվածության բացառում է պահանջում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։