00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կարևոր շրջափուլում ենք». Փաշինյանը ներկայացրել է ֆինանսների նորանշանակ նախարարին

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին  - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին և հույս հայտնել, որ նոր նախարարի շնորհիվ ոլորտում արդյունավետ աշխատանքը կշարունակվի։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին և հաջողություն մաղթել նրան։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել կառույցի նախկին ղեկավար Տիգրան Խաչատրյանին, որը փոխվարչապետ է նշանակվել։ Վարչապետն ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը Խաչատրյանի օրոք արդյունավետ է աշխատել, և հույս է հայտնել, որ այդ արդյունավետությունը կդրսևորվի նաև փոխվարչապետի լիազորությունների և գործունեության տիրույթում:
«Շատ կարևոր շրջափուլում ենք գտնվում, որտեղ մի կողմից ունենք տնտեսական որոշակի նոր դինամիկա, մյուս կողմից՝ անվտանգության ավելի սրվող և ահագնացող մարտահրավերներ: Այս համատեքստում հանրային ֆինանսների կառավարումը, պետական բյուջեի կատարումը, ծախսային հատվածի ճշգրիտ և արդյունավետ իրականացումը շատ էական դեր է խաղալու այս բոլոր գործընթացների կառավարման առումով: Ցանկանում եմ, որ այս ոլորտում մեր արդյունավետությունն էականորեն ավելանա»,– ասել է Փաշինյանը։
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Премьер-министр Никол Пашинян представил аппарату министерства финансов новоназначенного министра Ваге Ованнисяна (20 декабря 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Նիկոլ Փաշինյան
Նա գոհունակություն է հայտնել ֆինանսների նախարարության գործունեության 2022 թվականի հաշվետվությունից, որտեղ տեսել է ինստիտուցիոնալ, համակարգված և կազմակերպված աշխատանք՝ համահունչ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին։
Վարչապետը շեշտել է, որ իրենց նպատակն ի վերջո բոլոր ինստիտուտների կայացումն է, և դա մեծագույն խնդիր է։ Նրա խոսքով` անհրաժեշտ է պետական հատվածում աշխատանքը բավարար չափով գրավիչ և մրցունակ դարձել մասնավոր հատվածի հետ: Փաշինյանը հույս է հայտնել, որ հանրային կառավարման բարեփոխումները կկարողանան պատշաճ հանգրվանի հասցնել, որպեսզի առաջիկա կառավարման իրենց շրջանը մաքսիմալ շեշտադրված լինի ինստիտուտների կայացման վրա:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ շնորհակալություն է հայտնել բարձր վստահության և նոր պատասխանատու պաշտոնում աշխատելու հնարավորության համար: Նա ընդգծել է, որ նախարարությունը ղեկավարելու ընթացքում ունեցել են միասնական նպատակ՝ ամեն օր բարելավել աշխատանքի որակն այնպես, որ արդյունքը մեր հասարակության շահերին ծառայի լավագույն ձևով:
© Photo : official site of the Prime Minister of RAՏիգրան Խաչատրյան
Вице-премьер Тигран Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Տիգրան Խաչատրյան
Ֆինանսների նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և գնահատականի համար:
© Photo : official site of the Prime Minister of RAՎահե Հովհաննիսյան
Премьер-министр Никол Пашинян представил аппарату министерства финансов новоназначенного министра Ваге Ованнисяна (20 декабря 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Վահե Հովհաննիսյան
«Վստահ եմ, որ մենք՝ ֆինանսների նախարարության ամբողջ անձնակազմը, կանենք առավելագույնը Հայաստանում հանրային ֆինանսների կառավարումը բարձրացնելու և հասցնելու մի այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի աշխարհի ամենազարգացած երկրների մակարդակին»,- ասել է նա:
Հիշեցնենք` դեկտեմբերի 19-ին Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացվել, որի սկզբում վարչապետը հայտնել էր, որ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում` Վահե Հովհաննիսյանը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Տիգրան Խաչատրյանի նշանակման հրամանագիրը ստորագրեց նույն օրը, իսկ Վահե Հովհաննիսյանինը` այսօր։
Լրահոս
0