00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք աշխատում ենք ՌԴ–ի հետ, և ընդդիմությանն էլ նույնը կոչ կանեի. Գրիգորյանը` Լաչինի մասին

© Photo : Parliament of ArmeniaԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Արմեն Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանը նշեց` պրովոկացիան, որը կազմակերպել է Ադրբեջանը, պետք է զգոն պահի բոլորին։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը Լաչինի միջանքը բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում։ ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պահանջում Ադրբեջանը ճանապարհը բացելու համար։
«ՀՀ–ն շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանքը բացի, Արցախում ապրող հայերը հումանիտար ճգնաժամից խուսափեն, և ստեղծված ճգնաժամն արագ հանգուցալուծում ստանա»,–ասաց Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը ՌԴ–ն է.
«Ես կոչ կանեի ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատել, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան երթևեկություն։ Մենք էլ աշխատում ենք ՌԴ–ի հետ այդ հարցով»։
Գրիգորյանը նշեց` պրովոկացիան, որը կազմակերպել է Ադրբեջանը, պետք է զգոն պահի բոլորին, իսկ իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար։
Նրա խոսքով` ՀՀ–ն շարունակում է իր պարտավորությունը կատարել Արցախի նկատմամբ, իսկ նման պարտավորությունները բազմապիսի են։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0