00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սոցցանցերից օգտվելու հմտություն, հայերենի իմացություն. նոր ծրագիր` գործազուրկ կանանց համար

Պահանջվում է սոցցանցերից օգտվելու հմտություն և հայերենի իմացություն. նոր ծրագիր` գործազուրկ կանանց համար
Բաժանորդագրվել
Դասընթացները լինելու են շուրջ 6 ամիս` առցանց ձևաչափով։ Մասնակիցներին անհրաժեշտ է լինելու ընդամենը համացանցի ու սմարթֆոնի առկայություն, հնարավոր է նաև օրական մեկ– երկու ժամ համակարգչի հասանելիության կարիք լինի։
Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաք Երևանից շուրջ 750 կին է դիմել «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման առցանց և անվճար ծրագրին մասնակցելու համար, շուրջ 250 կին էլ դեռ կարող է դիմել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանը։
Քանի որ, Այդինյանի խոսքով, Հայաստանում գործազուրկների 50 տոկոսից ավելին կանայք են, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ–ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով մեկնարկել է այս ծրագիրը, որով նախատեսվում է թեթևացնել կանանց գործազրկության խնդիրը։
«Այս ծրագրով հնարավորություն է տրվում գործազուրկ կանանց թվային մարքեթինգի ոլորտում նոր հմտություններ ձեռք բերել։ Ուրախալի է, որ ծրագրին դիմողների մեծ մասը մարզերից է, որովհետև ամեն դեպքում Երևանում թեպետ գործազրկության մակարդակն ավելի բարձր է, բայց հնարավորություններն ավելի շատ են»,–ասաց Այդինյանը։
Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ նախարարի խորհրդականը նշեց, որ դասընթացները լինելու են շուրջ 6 ամիս` առցանց ձևաչափով։ Իսկ դրանց մասնակցելու համար մասնակիցներին անհրաժեշտ է լինելու ընդամենը հասանելիություն համացանցին ու սմարթֆոն, հնարավոր է նաև օրական մեկ– երկու ժամ համակարգչի կարիք լինի։
Անհրաժեշտության դեպքում նախարարությունը կհամագործակցի համայնքների հետ, որպեսզի տեխնիկայով ապահովեն այն մասնակիցներին, որոնք ունեն դրա կարիքը։
Այդինյանն ընդգծում է` կանանցից միայն պահանջվում է ունենալ թվային տարրական գրագիտություն, «Ֆեյսբուք», «Ինստագրամ» հարթակներից օգտվելու հմտություն և, իհարկե, հայերենի իմացություն։
Հետաքրքրությունը մեծ է. նոր ծրագրով մոտ 50 000 գործազուրկ աշխատանքի հնարավորություն կստանա
Ինչ վերաբերում է մասնակիցների ընտրության ռազմավարությանը, մեր զրուցակիցը նշեց, որ իրենք թիրախավորում են հատկապես սոցիալապես խոցելի խմբերի շահառուներին։
Մասնավորապես ծրագրին կարող են դիմել այն կանայք, ովքեր ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում, գործազուրկ են, ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող կամ հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց խնամակալ են և երեք ու ավելի երեխա ունեցող մայր են:
«Առաջին փուլում մի քանի շաբաթ լինելու են ներածական դասընթացներ, որոնց ավարտից հետո մասնակիցներին հարցաշարեր, տարբեր առաջադրանքներ են տրվելու։ Դրանց արդյունքում առավելագույն միավոր հավաքած 250 կին կմասնակցի պրակտիկ դասընթացներին և կծանոթանան թվային մարքեթինգի գործիքներին։ Կանայք պրակտիկա կանցնեն որևէ մասնավոր կազմակերպությունում։ Ծրագրի ավարտին` 6-րդ ամսին աջակցելու ենք կապեր հաստատել մասնավոր հատվածի հետ և ձեռք բերել աշխատանք առնվազն 150-200 հազար դրամով»,–ասաց նա` հավելելով, որ երաշխավորում են աշխատանքի ապահովումը, քանի որ թվային մարքեթինգը շատ մեծ պահանջարկ ունի աշխատաշուկայում, և հնարավոր է այդ աշխատանքը կատարել ցանկացած վայրից։
Վերջում նախարարի խորհրդականը նշեց, որ թեպետ ծրագիրը փոքրամասշտաբ է, սակայն հաջողության դեպքում պատրաստվում են այն կրկնել և ավելի շատ շահառուներ ընդգրկել։ Սա, նրա խոսքով, կայուն աշխատանք ու եկամուտ ունենալու լավ հնարավորություն է։
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ սոցիալական ոլորտի տեղեկատվական համակարգերում հաշվառված է.
1. Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքներում 66777 կին` 18-63 տարեկան, որից աշխատանք չունի 60141–ը։
2. 3 ամիս և ավելի գործազուրկի կարգավիճակ ունեցող և աշխատանք փնտրող կանանց թիվը 29703 է։
3. Հաշմանդամ երեխա ունեցողների թիվը 9000 է։
Լրահոս
0