00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանր աշխատանքը գնահատվել է. Երևանում Բուժաշխատողների անվան փողոց կլինի

© Sputnik / Aram NersesyanԵրևան. արխիվային լուսանկար
Երևան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշվել է փողոցներ անվանակոչել նաև մեր ժամանակների հայտնի հայերի անուններով։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Արաբկիր վարչական շրջանում գտնվող մի շարք փողոցներ կանվանակոչվեն հայտնի հայերի անուններով։ Որոշումը կայացվեց այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում։
Թեհրանի փողոցներից 3-ն այսուհետ կկոչվեն հայ նահատակների անուններով
Այսպիսով` Արաբկիրի թիվ 37, 39 և 49 փողոցները կանվանակոչվեն համապատասխանաբար ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի, հետախույզ Գևորգ Վարդանյանի և ոստիկանության գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի անուներով։
«Հույս ունենք, որ մեկ կամ երկու տարի հետո Գևորգ Վարդանյանի անունը կրող փողոցը կրկին կանվանափոխվի ու կդառնա Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով»,– որոշումների նախագծերը ներկայացնելիս ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը։
Արաբկիրի 17-րդ, 19-րդ, 23-րդ և 29-րդ փողոցներն էլ հապատասխանաբար կանվանակոչվեն արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Հրաչյա Թամրազյանի և բանաստեղծ, թարգմանիչ Սլավիկ Չիլոյանի անուններով։
Ֆրոնտիկ Թևոսյանը պատրաստ է ունեցվածքը տալ համայնքին, որ փողոցն իր անունով մնա. մարզպետ
Մի քանի փողոց էլ կանվանափոխվենՆորք-Մարաշ վարչական շրջանում։ Մասնավորապես` Նորքի 5-րդ փողոցն այսուհետ կկրի դիրիժոր Օհան Դուրյանի անունը, իսկ Նորքի 17-րդ փողոցը կանվանակոչվի Բուժաշխատողների փողոց։
«Կարծում եմ` երկար ներկայացնելու կարիք չկա 2020 թ.–ին բուժաշխատողների կատարած շատ ծանր աշխատանքը։ Նրանց դերն անասելի մեծ էր կորոնավիրուսի, իսկ հետո նաև պատերազմի ժամանակ։ Նրանք այդ օրերին արեցին անհնարինը»,– որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։
Բոլոր նախագծերն ընդունվեցին միաձայն։
Լրահոս
0