Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար
10:04 20.12.2022 (Թարմացված է: 13:14 20.12.2022)
CC BY-SA 4.0 / Erik Babajanian / Vahe Hovhannisyan (resized, re-cropped, recolored)Վահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան
CC BY-SA 4.0 / Erik Babajanian / Vahe Hovhannisyan (resized, re-cropped, recolored)
Բաժանորդագրվել
Նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ՝ փոխարինելով Համբարձում Մաթևոսյանին
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար։
Այս մասին նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար»,-նշված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ՝ փոխարինելով Համբարձում Մաթևոսյանին, որը պաշտոնից ազատվել է դեկտեմբերի 12-ին։
Վահե Հովհաննիսյանը մինչ նշանակումը ֆինանսների փոխնախարն էր։