https://armeniasputnik.am/20221221/104-voske-medalgilojany-khosel-e-tarva-rekordajin-ardjunqneri-masin-52955686.html
104 ոսկե մեդալ․ Գիլոյանը խոսել է տարվա ռեկորդային արդյունքների մասին
104 ոսկե մեդալ․ Գիլոյանը խոսել է տարվա ռեկորդային արդյունքների մասին
Հնարավոր է՝ 2023 թվականին Երևանում անցկացվի սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը։ 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T17:58+0400
2022-12-21T17:58+0400
2022-12-21T18:08+0400
կարեն գիլոյան
սպորտ
հայաստան
մեդալ
մարզիկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/13/42243806_0:84:1600:984_1920x0_80_0_0_db7b120d3e61cdfbe76a000c8b090290.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik․ Այս տարի հայ մարզիկները ռեկորդային թվով մեդալներ են նվաճել՝ 306, որից 104-ը՝ ոսկե։ ԿԳՄՍ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ամփոփել է մարզական տարին։«Սա լավագույն արդյունքն է. այն 30 տոկոսով ավելի է, քան երբևէ գրանցած լավագույն արդյունքը, այն է՝ 222 մեդալ 2019 թվականին»,- նշել է Գիլոյանը։Փոխնախարարը խոսել է նաև մարզական ենթակառուցվածքների շինարարարության մասին։ Մեծ թափով ընթանում են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները։ Գիլոյանի խոսքով՝ նպատակ կա այդտեղ միջազգային մրցաշար անցկացնել: Առաջիկա երկու ամիսներին պատրաստ կլինի Սիմոն Մարտիրոսյանի ծանրամարտի մարզադպրոցը, իսկ մի քանի տարուց՝ Արթուր Աբրահամի և Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցները։ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, 2023 թվականին Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը։«2023 թվականը, ինչպես գիտեք, շատ կարևոր է լինելու ծանրամարտի համար, քանի որ անցկացվելու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար»,- ասել է Գիլոյանը։Նա հայտնել է, որ շուտով Երևան կժամանի Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահը։ Ընդգծել է, որ ձմեռային մարզաձևերում անելիք շատ կա։ Նա նկատել է, որ մարզագույքը շատ թանկ է, բայց և հավելել է՝ սա արդարացում չէ, և պետք է կարողանանք միջոցներ հայթայթել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/13/42243806_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a014d1fc4dd8d3b64c5683d25c1d1206.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կարեն գիլոյան, սպորտ , հայաստան, մեդալ, մարզիկ
կարեն գիլոյան, սպորտ , հայաստան, մեդալ, մարզիկ
104 ոսկե մեդալ․ Գիլոյանը խոսել է տարվա ռեկորդային արդյունքների մասին
17:58 21.12.2022 (Թարմացված է: 18:08 21.12.2022) Հնարավոր է՝ 2023 թվականին Երևանում անցկացվի սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik․ Այս տարի հայ մարզիկները ռեկորդային թվով մեդալներ են նվաճել՝ 306, որից 104-ը՝ ոսկե։
ԿԳՄՍ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ամփոփել է մարզական տարին։
«Սա լավագույն արդյունքն է. այն 30 տոկոսով ավելի է, քան երբևէ գրանցած լավագույն արդյունքը, այն է՝ 222 մեդալ 2019 թվականին»,- նշել է Գիլոյանը։
Փոխնախարարը խոսել է նաև մարզական ենթակառուցվածքների շինարարարության մասին։ Մեծ թափով ընթանում են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները։ Գիլոյանի խոսքով՝ նպատակ կա այդտեղ միջազգային մրցաշար անցկացնել: Առաջիկա երկու ամիսներին պատրաստ կլինի Սիմոն Մարտիրոսյանի ծանրամարտի մարզադպրոցը, իսկ մի քանի տարուց՝ Արթուր Աբրահամի և Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցները։
«Մեծ ցանկություն կար այս տարի շահագործման հանձնել Արտաշատի աթլետիկայի մարզադաշտը, բայց թերություններ եղան, ու միջազգային ներկայացուցիչները չընդունեցին: Կառուցապատողները խոստացել են, որ մինչև ապրիլ մարզադաշտը պատրաստ կլինի»,- նշել է Գիլոյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, 2023 թվականին Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը։
«2023 թվականը, ինչպես գիտեք, շատ կարևոր է լինելու ծանրամարտի համար, քանի որ անցկացվելու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար»,- ասել է Գիլոյանը։
Նա հայտնել է, որ շուտով Երևան կժամանի Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահը։ Ընդգծել է, որ ձմեռային մարզաձևերում անելիք շատ կա։ Նա նկատել է, որ մարզագույքը շատ թանկ է, բայց և հավելել է՝ սա արդարացում չէ, և պետք է կարողանանք միջոցներ հայթայթել։