00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանկ և առանց երաշխիքի. Երևանում բնակարանների վարձակալության շուկան բարձիթողի վիճակում է

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Բաժանորդագրվել
ՀՀում նույն մակարդակի վրա պահպանվող աշխատավարձերի ֆոնին ոչ միայն գնաճի խնդիր կա, այլև բնակարանային պայմանների։ Վերջին շրջանում Երևանում վարձով տրվող բնակարանների գները շեշտակի աճել են։ Պետությունը բաժին ունի՞ այդ գումարներից, թե ոչ, պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Հայաստանում վարձակալությամբ տրվող բնակարանների գների աննախադեպ աճի միտումը շարունակվում է։ Ավելին` տանտերերը տեղացի վարձակալներին դուրս են հանում տներից և դրանք 2-3 անգամ թանկ գնով հանձնում օտարերկրացիներին։
Պետական մարմինների ներկայացուցիչները վստահ են` սա ժամանակավոր երևույթ է, իսկ 2025 թվականին եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ հարցը կլուծվի։ Ոլորտի փորձագետներն ու ներկայացուցիչներն այս պնդման հետ համաձայն չեն` համարելով, որ իշխանությունները պետք է ավելի լուրջ վերաբերվեն անշարժ գույքի շուկային և լրամշակեն օրենսդրությունը։ Սակայն այս ամենի ֆոնին շարունակում է տուժել ՀՀ շարքային քաղաքացին։

Ի՞նչ է տեղի ունենում բնակարանների վարձակալության ոլորտում

Հայաստանյան անշարժ գույքի շուկան, փաստորեն, ռելոկանտների երկու փուլ ապրեց` մարտին և սեպտեմբերին։ Դրա պատճառով բնակարանների սուր դեֆիցիտ առաջացավ ինչպես տների վաճառքի, այնպես էլ դրանց վարձակալության գներն էապես աճեցին։ Թղթի վրա, սակայն, ամեն ինչ հակառակ պատկերն ունի` բնակարանների վարձակալության ոլորտում առաջացած բումը շրջանցեց պաշտոնական վիճակագրությունը։
Կադաստրի կոմիտեի տվյալներով` 2022 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանում վարձակալության ընդամենը 940 գործարք է կնքվել, ինչը 2021 թվականի նույն ցուցանիշի համեմատ 31-ով պակաս է։ Ընդ որում, սա շուկայում կնքված գործարքների ընդհանուր ծավալի ընդամենը 5,6%–ն է, որից էլ միայն ¼-ն է բաժին ընկնում բնակելի տների և բնակարանների վարձակալությանը, մնացածը հանրային նշանակության շենքերն ու արտադրական հարթակներն են։
Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում, և ինչո՞ւ են աճում վաճառքի և վարձակալության գները
Միևնույն ժամանակ, սեպտեմբերին և հոկտեմբերին մեր երկիր տեղափոխված անձանց հոսքի պատճառով կրկին հաճախակի դարձան դեպքերը, երբ բնակարանների տերերը խզում են կամ չեն երկարացնում պայմանագրերը տեղի վարձակալների հետ։ Ընդ որում` հարվածի տակ են հայտնվում նաև պարտաճանաչ քաղաքացիները, որոնք ժամանակին վճարում են վարձակալության գումարները։
Նման իրավիճակում է հայտնվել մեր զրուցակցի` Նարեկի ընտանիքը։ Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ ինքը կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ վերջին երեք տարիներին վարձով է ապրում` ամեն ամիս վճարելով կլորիկ գումար` 150.000 դրամ։
«Ինձ հայտնեցին, որ մինչև մարտի 1-ը պետք է ազատեմ բնակարանը, քանի որ տերը պայմանավորվել է եկվորների հետ, և նրանք պատրաստ են մեզանից 2–3 անգամ ավել վճարել», – ասաց Նարեկը։
Նրա խոսքով` գրավոր պայմանագիր ունեցել են (թեպետ այն նոտարով հաստատված չի եղել)։ Իրենց դեպքում որևէ խախտում չկա, քանի որ պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն ընտանիքի խնդիրը դրանից չի լուծվում. եկամուտը նույնն է մնացել, իսկ նախկին գումարով բնակարան գտնել չեն կարողանում։ Խնդիր է նաև այլ քաղաք տեղափոխվելը։
Նման իրավիճակում բազմաթիվ ընտանիքներ են հայտնվել։ Ոմանք համաձայնել են վճարել նոր պայմաններով, մյուսներն էլ, պարզապես փողոցում հայտնվելով, ինչ–որ ձևով ժամանակավոր լուծում են գտել։ Անշարժ գույքի սեփականատերերի մի փոքր մասն ավելի բարեխիղճ է գտնվել և համընդհանուր թանկացման և եկվորների ներհոսքով պայմանավորված` վարձավճարները բարձրացրել միջազգային պրակտիկայի համապատասխան` ընդամենը 10%–ով։
Համավարակի հետքերով. բիզնես կենտրոններում վարձակալները հրաժարվում են իրենց տարածքներից
Մատչելի բնակարանների փնտրտուքում մենք ևս սեփական մոնիթորինգ անցկացրինք։ Ներկա պահին մինչև 200 հազար դրամի չափով ամսական վճարով և համեմատաբար նորմալ պայմաններով բնակարան գտնելը գրեթե անհնար է։ Մինիմալ պայմաններով 4 անձից բաղկացած ընտանիքի համար մինչև 70 քմ մակերեսով բնակարաններն արժեն 700 դոլար։
Մենք դիմեցինք նաև անշարժ գույքի գործակալություններ։ 150-200 հազար դրամի սահմաններում բնակարան գտնելու խնդրանքին ի պատասխան մեզ ասացին` կփորձեն օգնել, բայց գոնե այսօր դա անհնար են համարում։

Ի՞նչ են մտածում փորձագետները

Silver REA անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունյանը վստահ է, որ եկվորները ստեղծված իրավիճակի հետ կապ չունեն, խնդիրն օրենսդրական դաշտի թերություններն են։
«Շուկան նման հոսքի պատրաստ չէր, բնակարան փնտրող ռելոկանտների հոսքով պայմանավորված` պարզապես բացահայտվեցին այն խնդիրները, որոնք կային ի սկզբանե»,–պարզաբանեց Հարությունյանը։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փորձագետը նշեց, որ ներկայում նոտարական կամ կադաստրի հաստատում է անցնում անշարժ գույքի ոլորտում իրականացվող գործարքների միայն 2-3%–ը։ Տանտերերը մի շարք պատճառներով խուսափում են նոտարով պայմանագրեր կնքել` խուսափելով հարկերից և բյուրոկրատական քաշքշուկներից։ Մինչև 6 ամիս կարճաժամկետ վարձակալության դեպքում տանտերերը գերադասում են պայմանագրեր չկնքել նոտարով և կադաստրում գործարքը չգրանցել։ Կողմերը սովորաբար պարզապես գրավոր համաձայնագիր են ստորագրում` առանց նոտարի հաստատման (սա վերաբերում է նաև օտարերկրյա վարձակալներին,–խմբ.)։
Հիփոթեքով ձեռք բերված բնակարանն ավելի դժվար է վարձակալությամբ հանձնել, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ է բանկի համաձայնությունը։ Տանտերերից շատերն ընդհանրապես երկրից դուրս են գտնվում և իրենց բնակարանները վարձակալության են հանձնում բարեկամների միջոցով։ Եթե գործարքը գրանցվի կադաստրում, նրանք ստիպված կլինեն ամիսը երկու անգամ սեփականատիրոջից լիազորագիր ստանալ, իսկ դա լրացուցիչ քաշքշուկ է։
Պաշտոնական պայմանագրեր կնքվում են, երբ բնակարանն իր աշխատակիցների համար վարձում է որևէ ընկերություն կամ դիվանագիտական ներկայացուցչություն։
Գործող օրենսդրության համաձայն` սեփականատերը պետությանը պետք է հարկ վճարի վարձակալությամբ տրված բնակարանի գումարի 10%–ի չափով։
«Ենթադրենք, որ ռելոկանտների ներհոսքով պայմանավորված բումի ողջ ընթացքում Հայաստանում մնաց 40 հազար օտարերկրացի, որոնք 10 հազար գործարք կնքեցին, յուրաքանչյուրը` միջինում 400 հազար դրամի չափով։ Ստացվում է` շուրջ 4 մլրդ դրամ պետբյուջե չի մտել»,–ասաց մեր զրուցակիցը։
Նա համոզված է, որ իրավիճակը կարող են փոխել միայն օրենսդրական դաշտում իրականացված բարեփոխումները, որոնք թույլ կտան անշարժ գույքի շուկայում խուսափել գների կտրուկ տատանումներից և ցնցումներից։ Փորձագետը նշեց, որ ցանկացած այլ երկրում տան տերը չի կարող պարզապես վերցնել և դուրս հանել վարձակալին։ Նույնիսկ պարտք ունենալու դեպքում։ Նման որոշում կարող է կայացնել միայն դատարանը։ Ինչ վերաբերում է այսօրվա գներին, ապա դրանք կարող են մի փոքր նվազել, սակայն ակնկալել, որ վերադարձ կլինի նախկին գներին, չարժե։

Ի՞նչ է ասում օրենքը

Ըստ օրենքի` ֆիզիկական անձինք պարտավոր են ձևակերպել գործարքները նոտարով և կադաստրում գրանցմամբ։ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 675–րդ հոդվածի համաձայն`բնակելի տարածության վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող մյուս քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով տանտիրոջը:
«Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը տանտիրոջ պահանջով կարող է լուծվել դատական կարգով, եթե վարձակալը պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը, վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը», – ասվում է հոդվածում։
Բացի այդ, պայմանագիրը կարող է լուծվել, եթե բնակելի տարածքը դադարում է բնակության համար պիտանի լինելուց, ինչպես նաև դրա վթարային վիճակի դեպքում։
ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է սահմանափակ առաջարկի ֆոնին
Իրավաբանները խորհուրդ են տալիս բնակարան վարձելու մտադրություն ունեցողներին ավելի լուրջ մոտենալ պայմանագրին և ստուգել գործարքի օրինականությունը։ Մասնավորապես, վարձակալության պայմանագրում պետք է կետ լինի գործարքի խզման և կնքման պայմանների վերաբերյալ։
Պետեկամուտների կոմիտեում Sputnik Արմենիային ասացին, որ հարկային մարմինը ևս իրավունք ունի երրորդ անձանցից ստացած տեղեկությունների հիման վրա վերահսկել` վարձակալությամբ տրվող բնակարաններից ստացված եկամուտներից հարկեր վճարվում են, թե չէ։
«Հարկերից խուսափողներին բացահայտելուց հետո ֆիսկալ մարմինը հարկերը գանձում է իր իրավասությունների և գործող իրավական նորմերի շրջանակում», – նշեցին ՊԵԿ–ում։
Կառույցում պարզաբանեցին նաև, որ 2020 թվականի տվյալներով` վարձակալության գործարքներից (այդ թվում բնակարանների վարձակալության), որոնք կնքել է շուրջ 3500 ֆիզիկական անձ, պետբյուջե 1 մլրդ դրամ եկամտահարկ է մտել։ 2021 թվականին 4 հազար ֆիզիկական անձ է գործարք կնքել, բյուջեն էլ 1.1 մլրդ դրամ է հավաքագրել։ Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ՊԵԿ–ը համապատասխան գործարքների վերաբերյալ տեղեկություններ չունի և մտադիր է ամփոփել արդյունքները 2023 թվականի սկզբին։
Միևնույն ժամանակ այնտեղ մեզ վստահեցրին, որ եթե ֆիզիկական անձը գործարքը կադաստրում չի գրանցում, հարկային մարմինը կարող է ստուգում իրականացնել երրորդ անձից ստացած տեղեկության հիման վրա։
Պաշտոնյաները գրասենյակները գնել ու վարձակալությամբ են տվել նոտարներին. քրգործ է հարուցվել
Միևնույն ժամանակ մասնագետներից մի քանիսը կարծում են, որ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդնումը կօգնի եթե ոչ լուծել խնդիրը, ապա գոնե էապես մեղմացնել այն։ Հայտարարագրում ավտոմատ կերպով լրացվելու են հարկային մարմնի տիրապետության տակ գտնվող տվյալները։ Յուրաքանչյուր անձ համակարգում ունենալու է նույնականացված հաշիվ։
Հայտարարատուն, մուտք գործելով հարկային հաշվետվության էլեկտրոնային համակարգ, հարկային մարմնի տրամադրած նույնականացման տվյալներով կկարողանա ստուգել իր համար նախապես լրացված հայտարարագիրը, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարել այնտեղ, որից հետո հաստատել հայտարարագրի վերջնական տարբերակը։
Լրահոս
0