Ադրբեջանն առաջ է քաշում Լաչինի միջանցքի փակման հարցում ՌԴ–ի մեղքի կեղծ թեզը. Ռուբինյան

© Sputnik / Asatur YesayantsРубен Рубинян перед началом заседания Совета Парламентской Ассамблеи ОДКБ (6 июня 2022). Еревaн
Рубен Рубинян перед началом заседания Совета Парламентской Ассамблеи ОДКБ (6 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՄԱԿ–ի ԱԽ–ի նիստը ցույց տվեց, որ Ադրբեջանի վրա ճնշումները մեծանում են, և Լեռնային Ղարաբաղի խնդիրը գնալով ավելի մեծ միջազգային արձագանք է ստանում։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով Լաչինի միջանցքի հետ կապված հաղորդագրություն կլինի, որի նախագիծը քննարկման փուլում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հայտնել ենք, որ երեկ` դեկտեմբերի 20–ին, ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ անցկացրեց Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Երևանի խնդիրն է` հասնել Բաքվի վրա ճնշման առավելագույն ուժեղացմանը: Երեկվա նիստը ցույց տվեց, որ այդ ճնշումները մեծանում են, և Լեռնային Ղարաբաղի խնդիրը գնալով ավելի մեծ միջազգային արձագանք է ստանում, ավելի հաճախ է խոսվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահպանման, Լաչինի միջանցքի կարգավիճակի պահպանման անհրաժեշտության մասին և այլն»,–ասաց ԱԺ փոխնախագահը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական ներկայացուցչի այն պնդումներին, թե միջանցքի փակումը ձեռնտու է երրորդ երկրներին, ապա Ռուբինյանն այն ադրբեջանական քարոզչության կեղծ թեզ է համարում։
Նրա խոսքով` երրորդ երկիր ասելով Բաքուն նկատի ունի Ռուսաստանին։
«Դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որը նրանք օգտագործում են տարբեր հարթակներում: Այս անգամ դա ՄԱԿ-ի Ախ-ում ասվեց, դրա համար երևի ուղիղ չասացին, որ Ռուսաստանին են մեղադրում: Ուրիշ հարթակներում նրանք բացեիբաց դա ասում են, ինչը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը: Լաչինի միջանցքնապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները և Ադրբեջանը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0