https://armeniasputnik.am/20221221/lachini-mijancqvov-teghasharzhy-petq-e-verakangnvi-mak-um-rd-nerkajacucich-52918827.html
Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է վերականգնվի․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է վերականգնվի․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Աննա Եվստիգնեևայի խոսքով՝ Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար։ Այդ... 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T01:15+0400
2022-12-21T01:15+0400
2022-12-21T02:16+0400
հայաստան
ադրբեջան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
լաչինի միջանցք
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/15/52918549_0:1:1918:1080_1920x0_80_0_0_47706034b788fc2a64d9abf93de69e78.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է Լաչինի միջանցքի թեմային, ընդգծեց տեղաշարժի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը:Նա նշեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, վերահսկում են նշված միջանցքը, արդյունավետորեն հաղթահարում են իրենց առաքելությունը։ ՌԴ ներկայացուցիչը նշեց, որ կողմերը, եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է ամբողջությամբ պահպանեն դրանք և խոչընդոտներ չստեղծեն դրանց իրականացման համար։Նա շեշտեց, որ Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար։ Այդ ջանքերի շնորհիվ վերականգնվել է Ղարաբաղի գազամատակարարումը։ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքներն իրականացվել են պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ԱԳՆ-ի մակարդակով։«Կանոնավոր շփումներ են կազմակերպվել նաև հայ և ադրբեջանցի գործընկերների միջև», - ասաց նա:ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ տվյալ պահին համաձայնեցվում է Լեռնային Ղարաբաղի օգտակար հանածոների հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը:Լսումներից առաջ իրավիճակը հակիրճ ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան՝ Բաքվին և Երևանին կոչ անելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Միաժամանակ նա առանձնացրեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դերը։Ենչան իր ելույթում Ադրբեջանին և Հայաստանին հորդորեց կրկնապատկել դիվանագիտական ջանքերը կայուն խաղաղ լուծման հասնելու համար, «քանի դեռ ուշ չէ»:Բացի այդ, գլխավոր քարտուղարի օգնականը միջազգային հանրությանը կոչ արեց թույլ չտալ Բաքվի և Երևանի միջև հակամարտության վերսկսումը, որի հետևանքները կարող են առնչվել ամբողջ Հարավային Կովկասին։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/15/52918549_239:0:1679:1080_1920x0_80_0_0_b285ad1428cec5ca569fead229483f0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք, ռուսաստան
հայաստան, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք, ռուսաստան
Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է վերականգնվի․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
01:15 21.12.2022 (Թարմացված է: 02:16 21.12.2022) Աննա Եվստիգնեևայի խոսքով՝ Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար։ Այդ ջանքերի շնորհիվ վերականգնվել է Ղարաբաղի գազամատակարարումը։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է Լաչինի միջանցքի թեմային, ընդգծեց տեղաշարժի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը:
Նա նշեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, վերահսկում են նշված միջանցքը, արդյունավետորեն հաղթահարում են իրենց առաքելությունը։ ՌԴ ներկայացուցիչը նշեց, որ կողմերը, եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է ամբողջությամբ պահպանեն դրանք և խոչընդոտներ չստեղծեն դրանց իրականացման համար։
«Կարևոր է նշել, որ համաձայնագիրը (2020 թվականի նոյեմբերի 9-ի) ստորագրելիս կողմերը պարտավորվել են ապահովել հայտարարության դրույթների կատարումը և խոչընդոտներ չստեղծել (համաձայնագրի իրականացման համար)։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային միջոցների շարժն ամբողջությամբ կվերականգնվի», - ասաց Եվստիգնեևան։
Նա շեշտեց, որ Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար։ Այդ ջանքերի շնորհիվ վերականգնվել է Ղարաբաղի գազամատակարարումը։
ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքներն իրականացվել են պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ԱԳՆ-ի մակարդակով։
«Կանոնավոր շփումներ են կազմակերպվել նաև հայ և ադրբեջանցի գործընկերների միջև», - ասաց նա:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ տվյալ պահին համաձայնեցվում է Լեռնային Ղարաբաղի օգտակար հանածոների հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը:
Լսումներից առաջ իրավիճակը հակիրճ ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան՝ Բաքվին և Երևանին կոչ անելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Միաժամանակ նա առանձնացրեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դերը։
Ենչան իր ելույթում Ադրբեջանին և Հայաստանին հորդորեց կրկնապատկել դիվանագիտական ջանքերը կայուն խաղաղ լուծման հասնելու համար, «քանի դեռ ուշ չէ»:
Բացի այդ, գլխավոր քարտուղարի օգնականը միջազգային հանրությանը կոչ արեց թույլ չտալ Բաքվի և Երևանի միջև հակամարտության վերսկսումը, որի հետևանքները կարող են առնչվել ամբողջ Հարավային Կովկասին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։