ՄԱԿ–ի քննարկումը դրական ազդեցություն կունենա Լաչինի միջանցքի բացման հարցում. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Ադրբեջանն իր գործողությունների հետևանքով փակուղում է հայտնվել, քանի որ նման արձագանքի չէր սպասում։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումն իր դրական ազդեցությունը կունենա Լաչինի միջանցքի բացման հարցում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իմ տպավորությամբ Ադրբեջանն այսօր իր գործողությունների հետևանքով փակուղում է հայտնվել, որովհետև չէր սպասում նման արձագանքի։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքներն այդ ուղությամբ բոլոր հնարավոր միջոցներով, որոնք հասու են ՀՀ–ին ու Հայաստանին չեն ներքաշի քաղաքական մեկ այլ որևէ պրոցեսի մեջ»,– նշեց Սիմոնյանը։
Անդրադառնալով ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցչի ելույթին` ՀՀ ԱԺ նախագահը բացասական գնահատեց այն` հավելելով, որ դաշնակից երկրի կողմից կարող էր շատ ավելի հասցեական հայտարարություն հնչել, ինչն արեցին այնպիսի երկրներ, որոնք Հայաստանի հետ սերտ կապեր չունեն։
«Համենայնդեպս, ես զարմացած չեմ։ Վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է` ՌԴ–ի կողմից լինի նման արձագանք կամ գնահատական»,– ասաց Սիմոնյանը։
Նա նաև չբացառեց, որ հայտարարության բովանդակությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Լաչինի դեպքերը տեղի են ունենում հենց ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ուստի Ռուսաստանը փորձում է իր վրա մեծ պատասխանատվություն չվերցնել։
Ճանապարհը կբացվի երկու դեպքում. Արման Եղոյանը` Լաչինի միջանցքի մասին
Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ին Լաչինի միջանցքի թեմային նվիրված նիստում ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան իր ելույթում ասել էր, որ ՌԴ խաղաղապահ ուժերը, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, վերահսկում են նշված միջանցքը, արդյունավետորեն կատարում են իրենց առաքելությունը։ Իսկ հայտարարության կողմերը, նրա խոսքով, պետք է կատարեն եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունները և խոչընդոտներ չստեղծեն դրանց իրականացման համար։
«Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային միջոցների շարժն ամբողջությամբ կվերականգնվի», - ասել էր Եվստիգնեևան։
Նա նաև նշել էր, որ Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար։ Այդ ջանքերի շնորհիվ է վերականգնվել Ղարաբաղի գազամատակարարումը։
Լրահոս
0